Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի որոշում թիվ 815. Սեյրան Ստյոպայի Եսայանի բողոքը բավարարելու և նոր վարչական ակտն ընդունելու մասին

04.12.2018

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի թիվ 16 շենքի, թիվ 92 բնակարանի բնակիչ Սեյրան Ստյոպայի Եսայանի կողմից ներկայացված դիմում-բողոքը՝ վարչական իրավախախտման համար պատասխանատվության մասին ակտով նախատեսված շրջանակներում նշանակված տույժի միջոցը փոխելու, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջները կիրառելու մասին, պարզեց որ
ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի 22.10.2018թ. <<Էջմիածին քաղաքի Արագածի զանգված, թիվ 16 շենք, թիվ 92 բնակարանին կից գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում կառուցված ինքնակամ շինությունը քանդելու , համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու և վարչական իրավախախտման համար տուգանք նշանակելու մասին> թիվ 696 որոշմամբ տույժ նշանակելու հիմքում դրված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասին 3-րդ կետի պահանջները ենթակա չեն կիրառման Սեյրան Ստյոպայի Եսայանի կողմից կատարված իրավախախտման սահմաններում, քանի որ Սեյրան Ստյոպայի Եսայանի (հասցե ք. Էջմիածին, Արագածի զանգված, թիվ 16 շենք, թիվ 92 բն., անձնագիր AN 0506643), կողմից Էջմիածին քաղաքի Արագածի զանգված, թիվ 16 բազմաբնակարան շենքի թիվ 92 բնակարանին կից գտնվող տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացրած ապօրինի շինության կառուցման շինարարական աշխատանքները (այսուհետ՝ ինքնակամ կառույց) իրականացվել են բազմաբնակարան շենքին կից տարածքում, որը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջներով և որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
27.11.2018 թվականին Էջմիածնի համայնքապետարան մութքագրվել է Սեյրան Ստյոպայի Եսայանի կողմից ներկայացված դիմում-խնդրանքը, համաձայն որի Արագածի զանգված, թիվ 16 բազմաբնակարան շենքի թիվ 92 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է իրեն /հիմք սեփականության վկայական 2344019, տրված 07.03.2007թ-ին /, որը գտնվում է բազմաբնակարան շենքի առաջին հարկում: Վերը նշված բնակարանին կից գտնվող տարածքում Ս.Եսայանը առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի /շինարարության թույլտվության/, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով իրականացրել է ապօրինի ինքնակամ կառույցի շինարարություն:
Ս.Եսայանը ընունելով իր սխալը, խնդրեց հիմք ընդունելով վերոգրյալ փաստերը կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Արագածի զանգված, թիվ 16 շենք, թիվ 92 բնակարանի բնակիչ Սեյրան Ստյոպայի Եսայանի կողմից Էջմիածին քաղաքի Արագածի զանգված, թիվ 16 բազմաբնակարան շենքի, թիվ 92 բնակարանին կից գտնվող տարածքում իրականացվել է ինքնակամ շինության կառուցման շինարարական աշխատանքներ, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, ուստի կարող ենք հաստատված համարել, որ քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց.
Էջմիածին քաղաքի Արագածի զանգված, թիվ 16 բազմաբնակարան շենքի, թիվ 92 բնակարանին կից գտնվող տարածքում կատարված իրավախախտման հետևանքները վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, քաղաքացի Սեյրան Ստյոպայի Եսայանին առաջարկել իր նախաձեռնությամբ և սեփական միջոցներով քանդել ինքնակամ կառույցը, քանի որ, հիշյալ ինքնակամ կառույցը՝ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշման շրջանակներում ենթակա չէ օրինականացման:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2018 թվականի հուլիսի 30-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018 օգոստոսի 22-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք՝ 30.07.2018թ.-ի փոստ. անդորրագիր AG010435934AM/ քաղաքացի Սեյրան Ստյոպայի Եսայանը:
Սեյրան Ստյոպայի Եսայանը, ներկայանալով վարչական վարույթի լսումներին, հայտնել է, որ կքանդի ինքնակամ շինությունը և հողամասը կբերի նախկին տեսքի:
Սեյրան Ստյոպայի Եսայանին տրվել է ժամանակ իր հայտարարությամբ նշված համապատասխան գործողություններ կատարելու համար, սակայն քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից 03.10.2018թ. կատարված ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ Սեյրան Ստյոպայի Եսայանի կողմից Արագածի զանգված, թիվ 16 բազմաբնակարան շենքի թիվ 92 բնակարանին կից գտնվող տարածքում կատարված ինքնակամ շինությունը չի քանդվել:
Ուսումնասիրելով 27.11.2018 թվականին Սեյրան Ստյոպայի Եսայանի կողմից ներկայացված դիմում-բողոքը և վերլուծելով գործի հանգամանքները՝ գալիս ենք այն հետևության, որ Սեյրան Ստյոպայի Եսայանին կողմից Էջմիածին քաղաքի Արագածի զանգված, թիվ 16 բազմաբնակարան շենքի թիվ 92 բնակարանին կից գտնվող տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացրած ապօրինի շինության կառուցման շինարարական աշխատանքները (այսուհետ՝ ինքնակամ կառույց) իրականացվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջների խախտմամբ, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 293-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի՝ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը կամ բողոքը քննող մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետևյալ որոշումներից մեկը` վարչական իրավախախտման համար պատասխանատվության մասին նորմատիվ ակտով նախատեսված շրջանակներում փոխում է նշանակված տույժի միջոցը, բայց այնպես, որ տույժը չխստացվի:
Համաձայն <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի առաջին մասի <<ա>> կետի՝ քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավասու է՝ բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունելով նոր վարչական ակտ, ուստի որպես վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը կամ բողոքը քննող մարմին, հիմք ընդունելով Ս.Եսայանի դիմում-բողոքը գտնում եմ, որ անհարժեշտ է կատարել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թիվ 696 որոշմամբ նշանակված տույժի փոփոխություն և ընդունել նոր վարչական ակտ, որը կնախատեսի նախկին ակտով նշանակված տույժը չխստացնող պատասխանատվության միջոց:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>> կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։
Տվյալ պարագայում Սեյրան Ստյոպայի Եսայանը Էջմիածին քաղաքի Արագածի զանգված, թիվ 16 բազմաբնակարան շենքի թիվ 92 բնակարանին կից գտնվող տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի /շինարարության թույլտվության/, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով իրականացրել է ապօրինի ինքնակամ կառույցի շինարարություն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասին 1-ին կետի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ, 293-րդ հոդվածներ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 44-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ա) կետով և 23-րդ հոդվածի 1-ին մասով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ և 76-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Սեյրան Ստյոպայի Եսայանի նկատմամբ նշանակել տուգանք 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով՝ Էջմիածին քաղաքի Արագածի զանգված, թիվ 16 բազմաբնակարան շենքի թիվ 92 բնակարանին կից գտնվող տարածքում ինքնակամ շինություն կառուցելու համար:
2. Չօրինականացնել Արագածի զանգված, թիվ 16 բազմաբնակարան շենքի թիվ 92 բնակարանին կից գտնվող տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կառուցված ինքնակամ կառույցը:
3. Էջմիածին քաղաքի Արագածի զանգված, թիվ 16 բազմաբնակարան շենքի թիվ 92 բնակարանին կից գտնվող տարածքում Սեյրան Ստյոպայի Եսայանի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառուցված ինքնակամ կառույցը քանդել և տարածքը բերել նախկին վիճակի:
4. Նախազգուշացնել Սեյրան Ստյոպայի Եսայանին, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո, ապօրինի շինարարական աշխատանքները շարունակելու դեպքում Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով` 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարով:
5. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցներին և Էջմիածնի համայնքապետարանի <<Բարեկարգում>> տնօրինությանը, քանդել ինքնակամ կառույցը և ապօրինի տիրապետումից ազատել Էջմիածին համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը։
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետին, սույն որոշման 5-րդ կետի համաձայն Էջմիածնի համայնքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։
7. Հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին, սույն որոշման 5-րդ կետով նախատեսված վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու դեպքում, Արագածի զանգված, թիվ 16 շենք, թիվ 92 բազմաբնակարան շենքին կից գտնվող տարածքում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ինքնակամ կառույցի քանդման և դրան առնչվող բոլոր աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը դատական կարգով բռնագանձել Սեյրան Ստյոպայի Եսայանից:
8.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողության ապահովումը հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
9. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
10. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` +374 231 53663, +374 94 046118

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`