Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի որոշում թիվ 38, Գեորգի Մանվելի Սայադյանի կողմից էջմիածին քաղաքի էջմիածին-մարգարա խճուղու ձախակողմյան հատվածում, պետ. տնկարանում գտնվող գեորգի մանվելի սայադյանի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու եվ չսահմանված ու չնախատեսված տեղում շինարարական աղբ թափելու համար տուգանք նշանակելու մասին

31.01.2019

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԷՋՄԻԱԾԻՆ-ՄԱՐԳԱՐԱ ԽՃՈՒՂՈՒ ՁԱԽԱԿՈՂՄՅԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ, ՊԵՏ. ՏՆԿԱՐԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳԵՈՐԳԻ ՄԱՆՎԵԼԻ ՍԱՅԱԴՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ՉՍԱՀՄԱՆՎԱԾ ՈՒ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԵՂՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՂԲ ԹԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 1 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Էջմիածին-Մարգարա խճուղու ձախակողմյան հատվածում, Պետ. Տնկարանում գտնվող Գեորգի Մանվելի Սայադյանի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու և չսահմանված ու չնախատեսված տեղում շինարարական աղբ թափելու համար տուգանքը նշանակելու մասին, պարզեց որ
Գեորգի Մանվելի Սայադյանը (հասցե ՝ ք. Էջմիածին, Լոմոնոսով փողոցի թիվ 1 փակուղի, թիվ 10 տուն, ն/ք 004147476 ), Էջմիածին քաղաքի Էջմիածին-Մարգարա խճուղու ձախակողմյան հատվածում, Պետ. Տնկարանում գտնվող իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքում,
• խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, հողամասն օգտագործել է ոչ նպատակային նշանակությամբ և առանց համապատասխան թույլտվության տեղադրել է ավտոտնակ, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով,
• խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1 հոդվածի 3-րդ կետի 9-րդ ենթակետի պահանջը, չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս, թափել է մեկից ավելի խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով,
ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 27.12.2018թ. կազմված թիվ 21 արձանագրության, տեղազննության և զեկուցագրի հիման վրա 09.01.2019թ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի և 43.1 հոդվածի 3-րդ կետի 9-րդ ենթակետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում Գեորգի Մանվելի Սայադյանի բացակայությամբ, ով պատշաճ ծանուցված է եղել:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը

• Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող շենք-շինությունների, ճանապարհների ու փողոցների հերթական ուսումնասիրության ժամանակ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Էջմիածին քաղաքի Էջմիածին-Մարգարա խճուղու ձախակողմյան հատվածում Պետ.Տնկարանում գտնվող Գեորգի Մանվելի Սայադյանի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա հայտնաբերվել է ավտոտնակ, իսկ նշված տարածքին հարակից հատվածում շինարարական աղբ, ինչի կապակցությամբ 27.12.2018թ.կազմվել է թիվ 21 արձանագրությունը:
• Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից 24.12.2018թ. թիվ 2626 գրությամբ Գեորգի Մանվելի Սայադյանը նախազգուշացվել է, հողամասի ոչ նպատակային օգտագործումը դադարեցնելու մասին:
• Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից 27.12.2018թ. թիվ 2677 գրությամբ Գեորգի Մանվելի Սայադյանը կրկին անգամ նախազգուշացվել է, հողամասի ոչ նպատակային օգտագործման դադարեցման, ավտոտնակի ապամոնտաժման և շինարարական աղբի հավաքման մասին: Լրացուցիչ կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ քաղաքացի Գեորգի Մանվելի Սայադյանի կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել իրավախախտումները վերացնելու ուղղությամբ։
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Հանձնաժողովի թիվ 1 վարչական գործի 18.01.2019թ. թիվ 1 նիստի արձանագրությունը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
• Էջմիածին քաղաքի, Լոմոնոսով փողոցի թիվ 1 փակուղի, թիվ 10 տան բնակիչ Գեորգի Մանվելի Սայադյանի կողմից Էջմիածին քաղաքի Էջմիածին-Մարգարա խճուղու ձախակողմյան հատվածում իր սեփականություն հանդիսացող տարածքում իրականացվել է հողամասի ոչ նպատակային օգտագործում / գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա տեղադրել է ավտոտնակ/, ուստի այդ նպատակի համար չծառայող հողամասի վրա տեղադրելով ավտոտնակ, հողն օգտագործվել է ոչ նպատակային նշանակությամբ.
Նույն տարածքում և տարածքին հարակից հատվածում Գեորգի Մանվելի Սայադյանը թափել է մեկից ավելի խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ, ուստի չսահմանված ու չնախատեսված տեղում և վայրում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս՝ իրականացրել է շինարարական աղբի թափում:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2019 թվականի հունվարի 9-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019 հունվարի 18-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք՝ 09.01.2019թ.-ի փոստ. անդորրագիր AG011711134AM/ քաղաքացի Գեորգի Մանվելի Սայադյանը:
Վերջինս, պատշաճ ծանուցված լինելով վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:
Արդյունքում հանձնաժողովը արձանագրություն է կազմել
1. <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100 000 /մեկ հարյուր հազար /ՀՀ դրամով և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1 հոդվածի 3-րդ կետի 9-րդ ենթակետի պահանջները խախտելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50 000 /հիսուն հազար /ՀՀ դրամով վարույթի մասնակից Գեորգի Մանվելի Սայադյանին վարչական պատասխանատվության ենթարկելու և վարչական տույժ նշանակելու հիմքերի առկայության վերաբերյալ:
2. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-9 հոդվածների, ՀՀ Կառավարության 11.05.2002թ. <<Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի ու շինությունների կառուցումը սահմանափակելու մասին>> թիվ 498 որոշմամբ հաստատված ցանկի, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1 հոդվածի պահանջներով՝ առաջարկվում է 2 օրյա ժամկետում ապամոնտաժել տեղադրված ավտոտնակը և հավաքել շինարարական աղբը:
3. Նախազգուշացնել Գեորգի Մանվելի Սայադյանին, որ եթե <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1 հոդվածի 3-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված իրավախախտումը սույն արձանագրության հիման վրա համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակելուց հետո 1 տարվա ընթացքում կրկին կատարի, ապա համաձայն 43.1 հոդվածի 10-րդ կետի` կնշանակվի տուգանք, սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է աղբահանությունը և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ արգելվում է աղբը պահել և թափել դրա համար չսահմանված կամ չնախատեսված վայրերում: Տվյալ պարագայում Գեորգի Մանվելի Սայադյանը Էջմիածին քաղաքի Էջմիածին-Մարգարա խճուղու ձախակողմյան հատվածում իր սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա տեղադրել է ավտոտնակ, հողամասը օգտագործելով ոչ նպատակային նշանակությամբ, իսկ նշված տարածքին հարակից հատվածում թափել է շինարարական աղբն:
Այսինքն` Գեորգի Մանվելի Սայադյանը կատարել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով պատասխանատվություն նախատեսող արարքներ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1 հոդվածի 3-րդ կետի 9-րդ ենթակետի համաձայն ՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս՝ մեկից ավելի խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը՝
առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.
Ելնելով վերոգրյալից, և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետով, 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով, 43.1 հոդվածի 3-րդ կետի 9-րդ ենթակետով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Գեորգի Մանվելի Սայադյանի նկատմամբ նշանակել տուգանք 150 000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով .
• Էջմիածին քաղաքի Էջմիածին-Մարգարա խճուղու ձախակողմյան հատվածում, Պետ. Տնկարանում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար՝ 100 000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ,
• Էջմիածին քաղաքի Էջմիածին-Մարգարա խճուղու ձախակողմյան հատվածում, Պետ. Տնկարանում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասին հարակից չսահմանված ու չնախատեսված տարածքում շինարարական աղբ թափելու համար՝ 50 000 / հիսուն հազար/ ՀՀ դրամ:
2.Առաջարկել Գեորգի Մանվելի Սայադյանին իր սեփական միջոցներով 2 օրյա ժամկետում ապամոնտաժել տեղադրված ավտոտնակը և հավաքել շինարարական աղբը այն տեղափոխելով սահմանված աղբավայր:
3. Նախազգուշացնել Գեորգի Մանվելի Սայադյանին, որ եթե <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1 հոդվածի 3-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված իրավախախտումը սույն արձանագրության հիման վրա համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակելուց հետո 1 տարվա ընթացքում կրկին կատարի, ապա համաձայն 43.1 հոդվածի 10-րդ կետի` կնշանակվի տուգանք, սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
4. Գեորգի Մանվելի Սայադյանի կողմից սույն որոշման 2-րդ կետը չկատարելու դեպքում հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցներին, Էջմիածնի համայնքապետարանի <<Բարեկարգում>> տնօրինությանը և Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչությանը ապամոնտաժել ավտոտնակը և հավաքել շինարարկան աղբը։
5. Հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին, սույն որոշման 4-րդ կետով նախատեսված վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու դեպքում, ավտոտնակի ապամոնտաժման և շինարարական աղբի հավաքման ու տեղափոխման, ինչպես նաև նշված աշխատանքներին առնչվող բոլոր աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը դատական կարգով բռնագանձել Գեորգի Մանվելի Սայադյանից:
6.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողության ապահովումը հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
7. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
8. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63, 094-04-61-18

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`