Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի որոշում թիվ 457՝ Կարինե Գարուշի Մխիթարյանին վարչական իրավախախտման համար նախազգուշացում տալու մասին

03.07.2019

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 22/19 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոցի թիվ 10 շենքի առաջին հարկի հարակից տարածքում իրականացրած բացօթյա առևտրի հետևանքները վերացնելու և վարչական պատասխանատվության ենթարկելու մասին, պարզեց որ
Կարինե Գարուշի Մխիթարյանը (հասցե՝ ք.Էջմիածին Մ.Մաշտոցի թիվ 14 շենքի, թիվ 35 բն., անձ.AN0497180, տրված 04.06.2013թ. 057-ից), Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոցի թիվ 10 շենքի առաջին հարկի հարակից տարածքում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները, իրականացրել է բացօթյա առևտուր, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի չափով, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի համայնքային գույքի գույքագրման, բացօթյան առևտրի և տրանսպորտի կանոնակարգման բաժնի 21.05.2019թ. արձանագրության հիման վրա 2019 թվականի մայիսի 27-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը հրավիրել և անցկացրել է լսում Կարինե Գարուշի Մխիթարյանի մասնակցությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածին քաղաքի Էջմիածնի համայնքապետարանի համայնքային գույքի գույքագրման, բացօթյան առևտրի և տրանսպորտի կանոնակարգման բաժնի 21.05.2019թ. կազմված արձանագրությունը:
• Հանձնաժողովի 13.06.2019թ. թիվ 22/19 արձանագրությունը:
• Էջմիածին քաղաքի Էջմիածնի համայնքապետարանի համայնքային գույքի գույքագրման, բացօթյան առևտրի և տրանսպորտի կանոնակարգման բաժնի 25.06.2019թ. կազմված արձանագրությունը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Մ.Մաշտոցի թիվ 14 շենքի, թիվ 35 բնակարանի բնակչուհի Կարինե Գարուշի Մխիթարյանը Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոցի թիվ 10 շենքի առաջին հարկի հարակից տարածքում առանց թույլտվության իրականացրել է բացօթյա առևտուր:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2019 թվականի մայիսի 27-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019 հունիսի 13-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք՝ առձեռն հանձնված ծանուցագիր/ քաղաքացի Կարինե Գարուշի Մխիթարյանը:
Կարինե Գարուշի Մխիթարյանը, ներկայանալով վարչական վարույթի լսումներին, հայտնել է, որ դադարեցրել է բացօթյա առևտուրը, այլևս օրենսդրության խախտում իր կողմից չի իրականացվի, ընունում է իր սխալը, անկեղծ զղջում է կատարվածի համար և խնդրում մեղմ վերաբերմունք ցուցաբերել իր նկատմամբ:
25.06.2019թ-ին Էջմիածին քաղաքի Էջմիածնի համայնքապետարանի համայնքային գույքի գույքագրման, բացօթյան առևտրի և տրանսպորտի կանոնակարգման բաժնի կողմից կատարվել է Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոցի թիվ 10 շենքի առաջին հարկի հարակից տարածքի տեղազննություն, որի ընթացքում պարզվել է , որ Կարինե Գարուշի Մխիթարյանը տարածքն ազատել է և տվյալ հասցեում չի իրականացում բացօթյա առևտուր:
Հիմք ընդունելով վերոգրյալը, հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, որպես մեղմացնող հանգամանք պատասխանողի անկեղծ զղջումը հանձնաժողովը առաջարկել է Կարինե Գարուշի Մխիթարյանին ենթարկել վարչական պատասխանատվության` նշանակելով վարչական տույժ` նախազգուշացման ձևով:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն ՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը: Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի համաձայն` վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում` մեղավորի անկեղծ զղջումը.
Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք չեն նշված օրենսդրության մեջ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ, 25-րդ, 32-րդ, 33-րդ, հոդվածներով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հիմք ընդունելով իրավախախտողի կողմից անկեղծ զղջումը, իրավախախտման վնասակար հետևանքները կանխելը՝ Կարինե Գարուշի Մխիթարյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ նախազգուշացման ձևով :
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` +374 231 5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`