Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզ Էջմիածին համայնքի ղեկավարի որոշում թիվ 475՝ «Սթարկոֆֆ» ՍՊԸ-ին առանց թույլտվության բացօթյա առեվտուր իրականացնելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու և տուգանք նշանակելու մասին

12.07.2019

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 11/19 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Թումանյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկում իրականացրած բացօթյա առևտրի հետևանքները վերացնելու և վարչական պատասխանատվության ենթարկելու մասին, պարզեց որ
<<ՍԹԱՐԿՈՖՖ>> ՍՊԸ-ն (պետ. գրանցման համար 278.110.878356/2015-11-12, ՀՎՀՀ00467897, տնօրեն Ռոբերտ Համլետի Գյուլասարյան, ն/ք 006054878, տրված 02.05.2016թ. 009-ի կողմից, հասցե՝ ք. Երևան, Արցախ թաղ., թիվ 50 տուն), Էջմիածին քաղաքի Թումանյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները, իրականացրել է բացօթյա առևտուր, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի չափով, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից 13.02.2019թ. կազմված թիվ 5 արձանագրության հիման վրա 2019 թվականի փետրվարի 19-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը՝ այսուհետ հանձնաժողով, հրավիրել և անցկացրել է լսում <<ՍԹԱՐԿՈՖՖ>> ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Համլետի Գյուլասարյան մասնակցությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից 13.02.2019թ. կազմված արձանագրությունը:
• Հանձնաժողովի 20.02.2019թ., 16.05.2019թ. և 25.06.2019թ. արձանագրությունները:
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից 02.07.2019թ. կազմված արձանագրությունը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
<<ՍԹԱՐԿՈՖՖ>> ՍՊԸ-ի կողմից Էջմիածին քաղաքի Թումանյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկում առանց թույլտվության իրականացվել է բացօթյա առևտուր:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2019 թվականի փետրվարի 19-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի հունիսի 25-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է <<ՍԹԱՐԿՈՖՖ>> ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Համլետի Գյուլասարյանը (AG012754555AM):
Ներկայանալով նիստին <<ՍԹԱՐԿՈՖՖ>> ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Համլետի Գյուլասարյանը հայտնելն է, որ նա դիմել է համայնքապետարան տարածքի վարձակալության /սուրճի սարքի համար/ , սակայն պատասխան չստանալով հետագա գործողություններ չի ձեռնարկել։ Միաժամանակ խնդրել է տրամադրել մեկ շաբաթյա ժամկետ նշված սարքը հանելու համար:
Սակայն, 02.07.2019թ-ին Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի աշխատակիցները արձանագրել են, որ <<ՍԹԱՐԿՈՖՖ>> ՍՊԸ-ն շարունակում է իրականացնել բացօթյա առևտուր՝ պահելով սարքը միացված և շահագործման համար ենթակա:

Վարչական ակտ ընդունելու իրավական հիմերը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի չափով:
<<Առևտրի և ծառայությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն ՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ, 25-րդ, 32-րդ, 33-րդ, հոդվածներով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. <<ՍԹԱՐԿՈՖՖ>> ՍՊԸ-ի նկատմամբ նշանակել տուգանք առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելու համար, 15 000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`