Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 745՝ «ԷՋՄԻԱԾՆԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ից ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.08.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԳԱՆՁԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ / վարչական գործը՝ գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, «Էջմիածնի պահածոների գործարան» ԲԲԸ-ն / հասցե՝ ք.Էջմիածին Չոբանքարայի խճուղ 4, ծանուցման հասցե` Սբ. Մ. Մաշտոց փող., թիվ 107 շենք, բն. 20, պետ.ռեգիստրի գրանցման համար 38.120.00382/1995-03-20, ՀՎՀՀ 04700566/, հանդիսանալով գույքահարկ և հողի հարկի վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 26.06.2020թ. տեղեկանքների հիման վրա, 2020 թվականի հունիսի 26-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
«Էջմիածնի պահածոների գործարան» ԲԲԸ-ն ծանուցվել է /հիմք 29.06.2020թ. թիվ 2163 ծանուցումը/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Էջմիածնի պահածոների գործարան» ԲԲԸ-ն ծանուցումը և իրազեկումը ստանալով 07.07.2020թ-ին, չի պնդել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն գույքահարկի և հողի հարկի Ընկերության կողմից ներկայացված կիսամյակային հաշվարկների փաստաթղթում սահմանված ք. Էջմիածին, Չոբանքարա խճուղի հասցեում գտնվող անշարժ գույքերի սեփականատեր՝ «Էջմիածնի պահածոների գործարան» ԲԲԸ-ն «Գույքահարկի մասին» ու «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով 26.09.2019թ-ից մինչև 26.06.2020թ-ը առաջացել է
ա) Նշված հասցեում գտնվող անշարժ գույքի գույքահարկի /շինություն/ գծով 645 117 /վեց հարյուր քառասունհինգ հազար հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 372 019 /երեք հարյուր յոթանասուներկու հազար տասնինը/ ՀՀ դրամ ապառքի գումար և 273 098/երկու հարյուր յոթանասուներեք հազար իննսունութ/ ՀՀ դրամ ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
բ) Նշված հասցեում գտնվող հողատարածքի համար հողի հարկի գծով 426 218 /չորս հարյուր քսանվեց հազար երկու հարյուր տասնութ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 245 786 /երկու հարյուր քառասունհինգ հազար յոթ հարյուր ութսունվեց / ՀՀ դրամ ապառքի գումար և 180 432/ հարյուր ութսուն հազար չորս հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վերը նշված օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` գույքահարկ վճարողներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույք։
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սույն oրենքի իմաuտով գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում շենքերը, շինությունները։
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-րդ կետի՝ կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարները սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված է, որ համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է՝ համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար` գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի համայնքի բյուջե:
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:
Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 13-րդ և 17-րդ հոդվածների, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ և 16-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. «Էջմիածնի պահածոների գործարան» ԲԲԸ-ից հօգուտ Էջմիածին համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 1 071 335 / միլիոն յոթանասունմեկ հազար երեք հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ, որպես ք. Էջմիածին, Չոբանքարա խճուղի հասցեում գտնվող անշարժ գույքերի գույքահարկի և հողի հարկի համար վճարման ենթակա գումար, որից`նշված հասցեում գտնվող անշարժ գույքի գույքահարկի /շինություն/ գծով 645 117 /վեց հարյուր քառասունհինգ հազար հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 372 019 /երեք հարյուր յոթանասուներկու հազար տասնինը/ ՀՀ դրամ ապառքի գումար և 273 098/երկու հարյուր յոթանասուներեք հազար իննսունութ/ ՀՀ դրամ ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար և նշված հասցեում գտնվող հողատարածքի համար հողի հարկի գծով 426 218 /չորս հարյուր քսանվեց հազար երկու հարյուր տասնութ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 245 786 /երկու հարյուր քառասունհինգ հազար յոթ հարյուր ութսունվեց / ՀՀ դրամ ապառքի գումար և 180 432/ հարյուր ութսուն հազար չորս հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար։
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Էջմիածնի համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`