Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 759՝ ԱՆԱՀԻՏ ԲԱԳՐԱՏԻ ԻՍԱԽԱՆՅԱՆԻՆ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.08.2020

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԱՆԱՀԻՏ ԲԱԳՐԱՏԻ ԻՍԱԽԱՆՅԱՆԻՆ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 47/20 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 45 հասցեում Անահիտ Բագրատի Իսախանյանի կողմից առանց թույլտվության ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելու վերաբերյալ, պարզեց, որ
Անահիտ Բագրատի Իսախանյանի (հասցե՝ ք. Էջմիածին, Վազգեն Առաջին փող., թիվ 45 շենք, բն. 4) կողմից Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 45 հասցեում, իրականացվել է առանց թույլտվության ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառք, ինչը ի հայտ է բերում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ, որի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 02.07.2020թ. թիվ ՆԷ-1 արձանագրության և 07.07.2020թ-ի զեկուցագրի հիման վրա 2020 թվականի հուլիսի 7-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 1-ին մասի իրավախախտման հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը՝ այսուհետ հանձնաժողով, հրավիրել և անցկացրել է լսում, որի ժամանակի և վայրի մասին Անահիտ Բագրատի Իսախանյանը պատշաճ ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել լսմանը:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից 02.07.2020թ. թիվ ՆԷ-1 արձանագրությունը և 07.07.2020թ-ի զեկուցագիրը:
• Հանձնաժողովի 24.07.2020թ. թիվ 47/20 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Անահիտ Բագրատի Իսախանյանը Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 45 հասցեում առանց թույլտվության իրականացնել է ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանիք վաճառք։
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2020 թվականի հուլիսի 7-ին Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի հուլիսի 24-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Անահիտ Բագրատի Իսախանյանը /հիմք՝ փոստային անդորրագիր AG 022243534AM / ։
Վերջինս, չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցվել է վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:

Վարչական ակտ ընդունելու իրավական հիմերը.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց թույլտվության ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելը, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացում իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով։
Այսինքն` Անահիտ Բագրատի Իսախանյանը Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փող., թիվ 45 հասցեում առանց թույլտվության իրականացնել է ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 1-ին մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Անահիտ Բագրատի Իսախանյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ առանց թույլտվության ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելու համար 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (+374231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`