ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 21.04.2021Թ-Ի ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 350 «ԱՏ-18» ՍՊԸ -Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
22.04.2021
ՀԱՇՎԱՐԿԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 23/21 վարչական գործը՝ «ԱՏ-18» ՍՊԸ-ի կողմից գույքահարկի և հողի հարկի կիսամյակային հաշվարկները տեղական ինքնակառավարման մարմին սահմանված ժամկետում չներկայացնելու մասին, պարզեց որ
«ԱՏ-18» ՍՊԸ-ն (հասցեն` ք.Էջմիածին, Մոնթե Մելքոնյան /նախկին Չոբանքարա/ 11, պետ.ռեգիստրի գրանցման համար 99.110.1041034/2018-10-15, ՀՎՀՀ 04429554) հանդիսանալով Էջմիածին քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող /գրանցված/ գույքի սեփականատեր՝ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն գույքահարկ ու հողի հարկ վճարող սուբյեկտ, խախտելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջները՝ սահմանված եղանակներով չի ներկայացրել գույքահարկի և հողի հարկի կիսամյակային հաշվարկները, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1691-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է տուգանք, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից 26.03.2021թ.-ին տրված զեկուցագրի հիման վրա 2021 թվականի մարտի 26-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1691 հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
«ԱՏ-18» ՍՊԸ-ն պատշաճ ծանուցվել է /https://www.azdarar.am/announcments/org/366/00846176/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել օրենքով սահմանված պարտականությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «ԱՏ-18» ՍՊԸ-ին ծանուցումը և իրազեկումն ուղարկվելուց հետո, վերջինիս կողմից չի ներկայացվել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
«ԱՏ-18» ՍՊԸ հանդիսանալով Էջմիածին քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող /գրանցված/ գույքի սեփականատեր, հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը և Հարկային օրենսգիրքը, վերջինս պարտավոր է ներկայացնել գույքահարկի և հողի հարկի հաշվարկ տեղական ինքնակառավարման մարմիններ:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գույքահարկ վճարող կազմակերպությունները հարկային մարմնի հաստատած ձևով գույքահարկի կիսամյակային հաշվարկը մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետով սահմանված եղանակներով ներկայացնում են` հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով` շինության գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի՝ կազմակերպությունների համար հողի հարկի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հողի հարկ վճարող կազմակերպությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն և մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) հարկային մարմնի հաստատած ձևով հողի հարկի հաշվարկները «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետով սահմանված եղանակներով ներկայացնում են հողամասի գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1691 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն՝մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին:
Տվյալ պարագայում «ԱՏ-18» ՍՊԸ -ի կողմից Էջմիածնի համայնքապետարան չի ներկայացվել գույքահարկի և հողի հարկի հաշվետվություններ, այսինքն կատարել է երկու առանձին իրավախախտում, որոնց համար վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուրի համար առանձին-առանձին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1691 հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածների պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1 «ԱՏ-18» ՍՊԸ -ից հօգուտ Էջմիածին համայնքի բյուջեի գանձել 40 000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ, որպես գույքահարկի և հողի հարկի հաշվարկները տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելու համար նշանակված տուգանք:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:
Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0
Հեռ..` (0231)5-36-63 (650)
Վեբ կայք` http://ejmiatsin.am/
Էլ. փոստ`