Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 21.04.2021Թ-Ի ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 352՝ <<ԿԱՐԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ>> ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ ԳԱԳԻԿ ՕՆԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22.04.2021

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ՀԱՇՎԱՐԿԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 24/21 վարչական գործը՝ <<ԿԱՐԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ>> ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Օնիկի Խաչատրյանի կողմից գույքահարկի կիսամյակային հաշվարկները տեղական ինքնակառավարման մարմին սահմանված ժամկետում չներկայացնելու մասին, պարզեց որ
Գագիկ Օնիկի Խաչատրյանը (հասցե՝ ք. Էջմիածին, Շահումյան փողոց, 50 շենք, բնակարան 5, անձնագիր AK 0674672) հանդիսանալով <<ԿԱՐԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ>> ՍՊԸ-ի տնօրեն, որը իր հերթին հանդիսանում է Էջմիածին քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող/գրանցված/ գույքի սեփականատեր՝ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն գույքահարկ վճարող սուբյեկտ, խախտելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ սահմանված եղանակներով չի ներկայացրել գույքահարկի կիսամյակային հաշվարկները, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1691-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է տուգանք, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից 26.03.2021թ.-ին տրված զեկուցագրի հիման վրա 2021 թվականի մարտի 26-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1691 հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
<<ԿԱՐԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ>> ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Օնիկի Խաչատրյանը պատշաճ ծանուցվել է /հիմք https://www.azdarar.am/announcments/org/366/00846180/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել օրենքով սահմանված պարտականությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ <<ԿԱՐԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ>> ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Օնիկի Խաչատրյանի կողմից ծանուցումը և իրազեկումն ստանալուց հետո չի ներկայացվել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Գագիկ Օնիկի Խաչատրյանը հանդիսանալով <<ԿԱՐԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ>> ՍՊԸ-ի տնօրեն, որը իր հերթին հանդիսանում է Էջմիածին քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող /գրանցված/ գույքի սեփականատեր, հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, Հարկային օրենսգիրքը և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ կետը պարտավոր է ներկայացնել գույքահարկի հաշվարկ տեղական ինքնակառավարման մարմիններ:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գույքահարկ վճարող կազմակերպությունները հարկային մարմնի հաստատած ձևով գույքահարկի կիսամյակային հաշվարկը մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետով սահմանված եղանակներով ներկայացնում են` հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով` շինության գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն`իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից ֆինանսական և այլ բնույթի հաշվետվություններ շարունակում է ներկայացնել պարտապանի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը և կրում է դրանք չներկայացնելու կամ ոչ պատշաճ ներկայացնելու համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1691 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
Տվյալ պարագայում <<ԿԱՐԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ>> ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Օնիկի Խաչատրյանի կողմից Էջմիածնի համայնքապետարան չի ներկայացվել գույքահարկի հաշվետվություններ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1691 հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի,«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածների պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. <<ԿԱՐԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ>> ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Օնիկի Խաչատրյանից հօգուտ Էջմիածին համայնքի բյուջեի գանձել 20 000 /քսան հազար/ ՀՀ դրամ, որպես գույքահարկի և հողի հարկի հաշվարկները տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելու համար նշանակված տուգանք:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`