Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 11.08.2021Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 918՝ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՍԲ.Մ.ԽՈՐԵՆԱՑԻ ՓՈՂ., ԹԻՎ 1/1 ՇԵՆՔԻ 11 ԲՆԱԿԱՐԱՆԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՏԱՂԱՎԱՐԸ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ և ՏԱՐԱԾՔԸ ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.08.2021

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՍԲ.Մ.ԽՈՐԵՆԱՑԻ ՓՈՂ., ԹԻՎ 1/1 ՇԵՆՔԻ 11 ԲՆԱԿԱՐԱՆԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՏԱՂԱՎԱՐԸ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ և ՏԱՐԱԾՔԸ ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով վարչական գործը՝ էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի փող., թիվ 1/1 շենքի 11 բնակարանին հարակից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում ապօրինի տեղադրված տաղավարը ապամոնտաժելու և տարածքը ապօրինի տիրապետումից ազատելու վերաբերյալ, պարզեց, որ
էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի փող., թիվ 1/1 շենքի 11 բնակարանին հարակից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում, Նաիրա Նապոլեոնի Խաչատրյանի /հասցե՝ ք. Էջմիածին, Սոս Մանուկյան փող-ի թիվ 14 տուն, անձնագիր՝ AN0446984/ կողմից ապօրինի տեղեդրվել է տաղավար:
Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից 07.07.2021թ. կազմված տեղազննության ակտի հիման վրա 2021 թվականի հուլիսի 07-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի և նույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) 16.07.2021թ. հրավիրել և անցկացրել է լսումներ, նիստի վերաբերյալ պատշաճ ծանուցված Նաիրա Նապոլեոնի Խաչատրյանի և Կարեն Ալմազի Համբարչյանի բացակայությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
• ՀՀ Էջմիածնի քաղաքապետի 2002թ-ի մայիսի 10- թիվ 62 որոշումը:
• Կարեն Ալմազի Համբարչյանի 24.05.2021թ-ի դիմումը:
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից կազմած 07.07.2021թ. կազմված տեղազննության ակտի:
• Հանձնաժողովի 16.07.2021թ. վարչական գործի վարչական վարույթի լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 1 արձանագրությունը:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը հանձնաժողովը հաստատված է համարում հետևյալը.
էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի փող., թիվ 1/1 շենքի 11 բնակարանին հարակից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում Նաիրա Նապոլեոնի Խաչատրյանի կողմից տեղադրվել է տաղավար, ինչի առնչությամբ անհրաժեշտ է նշել հետևյալը.
ՀՀ Էջմիածնի քաղաքապետի 2002 թվականի մայիսի 10-ի թիվ 62 որոշմամբ Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցի 14 տան բնակիչ Նաիրա Խաչատրյանին թույլատրվել է տաղավար տեղադրել Ակումբագրադարանային տեխնիկումի հանրակացարանի հյուսիսային պատին կից 12,0 քմ մակերեսով ազատ տարածքում։ Միևնույն ժամանակ որոշման 4-րդ կետով սահմանվել է որոշման ուժի մեջ մտնելու պայմանները պայմանագրի կնքման փաստով։
Վերոգրյալով պայմանավորված հարկ է ընդգծել, որ 10.05.2002 թվականի թիվ 62 որոշման հիման վրա պայմանագիր չի կնքվել, հետևաբար կարևոր է արձանագրել, որ որոշումն ուժի մեջ չի մտել և հասցեատիրոջ՝ Նաիրա Խաչատրյանի կողմից տաղավարը տեղադրվել է առանց օրինական հիմքի՝ պայմանագրի և ուժի մեջ մտած իրավական ակտի։
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2021 թվականի հուլիսի 07-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի և 31-րդ հոդվածների հիմքով, Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2021 թվականի հուլիսի 16-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է` Նաիրա Նապոլեոնի Խաչատրյանը և Կարեն Ալմազի Համբարչյանը:
Վերջիններս, չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցվել էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չեն ներկայացել վարչական վարույթի լսմանը, չեն ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի համաձայն` համայնքն ունի հողի, ինչպես նաև այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունք։ Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետությանը, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է: Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք /յուրաքանչյուր ոք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը:/:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության իրավունքը uուբյեկտի` oրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, oգտագործելու և տնoրինելու իրեն պատկանող գույքը: Տիրապետման իրավունքը գույքը փաuտացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգտագործման իրավունքը գույքից դրա oգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպեu նաև դրանից oգուտ uտանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Տնoրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապoրինի տիրապետումից:
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: ։
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 116-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ ինքնակամ զբաղեցված հողամասերը վերադարձվում են դրանց սեփականատերերին, օգտագործողներին՝ առանց հողային օրենսդրություն խախտողների կողմից այդ հողամասերի ապօրինի օգտագործման ժամանակահատվածում կատարված ծախսերի հատուցման:
Տվյալ պարագայում Նաիրա Խաչատրյանը Էջմիածին համայնքի Սբ.Մ.Խորենացի փող., թիվ 1/1 շենքի 11 բնակարանին հարակից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում առանց համապատասխան թույլտվության և հողօգտագործման իրավունքի ինքնակամ զավթելովէ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ապօրինի տեղեդրել է տաղավար և չի վերացրել դրա հետևանքները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 116-րդ հոդվածի երկրորդ մասով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Ապամոնտաժել Սբ.Մ.Խորենացի փող., թիվ 1/1 շենքի 11 բնակարանին հարակից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում Նաիրա Նապոլեոնի Խաչատրյանի կողմից տեղադրված տաղավարը:
2.Ապամոնտաժման աշխատանքների կատարումը հանձնարարել Էջմիածնի համայնքապետարանի <<Բարեկարգում>> տնօրինությանը:
3.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Էջմիածնի համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`