Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 30.08.2021Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 992՝ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՄԵԼՔՈՆ ԱՃԵՄՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.09.2021

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՄԵԼՔՈՆ ԱՃԵՄՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 52/21 վարչական գործը՝ Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի 20Ա հասցեում Մելքոն Աճեմյան Խաչատուրի անհատ ձեռնարկատիրոջ կողմից հանրային սննդի կազմակերպման և իրացման, հանրային սննդի օբյեկտում ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառք իրականացնելու և առևտրի օբյեկտը առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո աշխատացնելու մասին, պարզեց որ
Մելքոն Աճեմյան Խաչատուրի անհատ ձեռնարկատերը (հասցե՝ ք.Էջմիածին Լեոնիդ Ազգալդյան (Կոստանյան) 5 շենք 36 բն., պետ.գրանցման համար՝ 99.1012535 / 2018-04-03 , ՀՎՀՀ 49614086), Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի 20Ա հասցեում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 10-րդ մասերով սահմանված պահանջները, առանց թույլտվության հանրային սննդի օբյեկտում իրականացրել է ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառք, առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո աշխատացրել է առևտրի օբյեկտ և առանց թույլտվության իրականացրել է հանրային սննդի կազմակերպում և իրացում, որոնց համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից 09.08.2021թ. թիվ ՀԱ-1 և թիվ ՀԱ-2 արձանագրությունների և 10.08.2021թ-ի զեկուցագրի հիման վրա 2021 թվականի օգոստոսի 10-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16916-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 10-րդ մասերի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը՝ այսուհետ հանձնաժողով, հրավիրել և անցկացրել է լսում Մելքոն Աճեմյան Խաչատուրի Ա/Ձ-ի մասնակցությամբ:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 09.08.2021թ. թիվ ՀԱ-1 և թիվ ՀԱ-2 արձանագրությունները և 10.08.2021թ-ի զեկուցագիրը և լուսանկարը:
• Հանձնաժողովի 20.08.2021թ. թիվ 52/21 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Մելքոն Աճեմյան Խաչատուրի անհատ ձեռնարկատերը Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի 20Ա հասցեում առանց թույլտվության հանրային սննդի օբյեկտում իրականացրել է ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառք, առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո աշխատացրել է առևտրի օբյեկտ և առանց թույլտվության իրականացրել է հանրային սննդի կազմակերպում և իրացում:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2021 թվականի օգոստոսի 10-ին Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2021 թվականի օգոստոսի 20-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցվել է Մելքոն Աճեմյան Խաչատուրի անհատ ձեռնարկատերը /հիմք` փոստային առաքանի AG033477362AM/։
Նշանակված վարչական վարույթի լսման ծանուցումը 12.08.2021թ-ին հրապարակվել է նաև ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում։
Մելքոն Աճեմյան Խաչատուրի անհատ ձեռնարկատերը, ներկայանալով վարչական վարույթի լսումներին հայտնել է, որ ծխախոտի վաճառք չի իրականացրել, 24.00-ից հետո աշխատել է մեկ ամիս, որի համար 25,000 ՀՀ դրամ, սակայն չի հիշում, որ հաշվեհամարին է փոխանցել և կտրոնի պատճենը կներկայացնի, իսկ ոգելից խմիչքի վաճառք իրականացրել է և համաձայն է իրավախախտման հետ:
Չնայած այն հանգամանքին, որ Մելքոն Աճեմյան Խաչատուրի անհատ ձեռնարկատերը վարչական վարույթի լսման ընթացքում հայտարարել է, որ ժամը 24.00-ից հետո առևտրի օբյեկտ աշխատացնելու համար կատարել է վճարում, սակայն 10 օրվա ընթացքում չի ներկայացրել որևէ ապացույց վճարում կատարելու մասին, իսկ համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարներին նման վճարում չի ստացվել:
Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային սննդի ծառայությունը` սպառողների սննդի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների համալիր է, նույն օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` առևտրի և ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրք`
9-րդ կետ` օրենքով նախատեսված դեպքերում համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար,
11-րդ կետ` համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար.
12-րդ կետ` համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց թույլտվության ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելը, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացում իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` առևտրի և հանրային սննդի օբյեկտները, զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, խաղատները և բաղնիքները (սաունաները) առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո աշխատացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով
Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպումը և իրացումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:
Այսինքն` Մելքոն Աճեմյան Խաչատուրի անհատ ձեռնարկատերը Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Խորենացի 20Ա հասցեում առանց թույլտվության հանրային սննդի օբյեկտում իրականացրել է ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառք, առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո աշխատացրել է առևտրի օբյեկտ և առանց թույլտվության իրականացրել է հանրային սննդի կազմակերպում և իրացում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն՝ մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածոով, 16916-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 10-րդ մասերով, 23-րդ, 32-րդ և 35-րդ հոդվածներով, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 17-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 11-րդ և 12-րդ կետերով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Մելքոն Աճեմյան Խաչատուրի անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակել տուգանք՝ առանց թույլտվության ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելու համար 20 000 /քսան հազար/ ՀՀ դրամի չափով, առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո առևտրի օբյեկտ աշխատացնելու համար 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով և առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու համար 80 000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, ընդհանուր` 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ:
2. Նախազգուշացնել Մելքոն Աճեմյան Խաչատուրի անհատ ձեռնարկատիրոջը, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`