Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՐԱՆՑ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

29.09.2021

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարան
<<Հրապարակային սակարկությունների մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետ

ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՐԱՆՑ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էջմիածնի համայքապետարանի մրցութային հանձնաժողովը հրավիրում է բաց մրցույթի: Այն տեղի կունենա 2021թ. նոյեմբերի 1-ին, ժամը 12:00-ին, Էջմիածնի համայնքապետարանի շենքում /հասցե ք. Էջմիածին Սուրբ Մ. Մաշտոց փողոց 0 շենք/: Վարձակալության իրավունքով մրցութային կարգով օգտագործման է տրամադրվում Էջմիածին համայնքի սեփականություն հանդիսացող Զվարթնոց ԳԿՏ տարածքում գտնվող 1.1477հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության, 2-րդ կարգի վարելահողը /կադաստրային ծածկագիր 04-002-0306-0010/ 10 /տաս/ տարի ժամկետով գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանվում է 229540 /երկու հարյուր քսանինը հազար հինգ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ։
Հողամասը չի ընդգրկվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ, հողամասում բացակայում են նաև ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի և ճանապարհների առկայությունը: Ինչպես նաև իրականացնել բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումներ և ապահովել ագրոտեխնիկական պահանջները։ Վարձակալը, առանց վարձատուի համաձայնության, իրավունք չունի` հողամասը տրամադրել ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով. հողամասը լիովին կամ մասնակիորեն տրամադրել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձին` համատեղ օգտագործման նպատակով, փոխել հողամասի նպատակային նշանակությունը, հողատեսքը, հողամասը կամ դրա նկատմամբ իրավունքը գրավադրել, կատարել բարելավումներ , կառուցել շենքեր և շինություններ։
Ծածկագիր` ԷՔՎ 4.2: Մրցույթին մասնակցել ցանկացողները մրցութային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ հայտ, մասնակցության վճար 20000 /քսան հազար/ ՀՀ դրամի մուծման անդորրագիր /Էջմիածնի համայնքապետարանի 900325151109 հաշվին/, ֆիզիկական անձանց անձնագրի պատճենները, իրավաբանական անձանց հիմնադիր փաստաթղթերի սահմանված կարգով հաստատված պատճեները, իսկ մրցույթի անցկացման օրը մուծել մրցույթի նախավճար` առարկայի նախնական գնի 5 տոկոսի չափով: Հայտերի ընդունումը դադարում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ: Մրցույթի արդյունքը ամփոփելիս և հաղթողին որոշելիս հաշվի են առնվում՝ առաջարկվող վարձավճարի չափը, հողի արդյունավետ օգտագործման և բարելավման առաջարկվող միջոցառումները, մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տվյալ համայնքի բնակչին կամ տվյալ համայնքում գրանցված իրավաբանական անձին: Մրցույթում հաղթող ճանաչված անձին 10 օրյա ժամկետում տրամադրվում է որոշում և կնքվում հողամասի վարձակալության պայմանագիր: Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 10:00-12:00 և 14:30-ից 17:30-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից /հայտերի ընդունման համար զանգահարել` +374 231 5 36 63 /600/ հեռախոսահամարով/:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (600)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`