ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 11.01.2022Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 2՝ ՌԱՅՄՈՆՏ ՀՈՎՍԵՓԻ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՑ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
26.01.2022
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վաղարշապատ համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 326/21 վարչական գործը՝ տեղական տուրքի վճարման պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գումարների գանձելու մասին, պարզեց որ, Ռայմոնտ Հովսեփի Օհանջանյանը (անձնագիր` AM0752431, հասցե՝ ք.Էջմիածին, Վազգեն Առաջինի փ․ 3շ․, 24բն) հանդիսանալով Էջմիածին համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու ծառայություն իրականացնող անձ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել տեղական տուրքը վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի զեկուցագրի հիման վրա, 2021 թվականի դեկտեմբերի 13-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Ռայմոնտ Հովսեփի Օհանջանյանին ծանուցումն ուղարկվել է /հիմք 16.12.2021թ. թիվ 5898 ծանուցումը/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ռայմոնտ Հովսեփի Օհանջանյանին ծանուցումը և իրազեկումն ուղարկվելուց հետո, վերջինիս կողմից չի ներկայացվել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Համաձայն Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի զեկուցագրի Ռայմոնտ Հովսեփի Օհանջանյանը հանդիսանում է Էջմիածին համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու ծառայություն իրականացնող անձ: Վերջինս նշված գործունեությունը իրականացնելու նպատակով օգտագործում է 1 /մեկ/ մեքենա, որի համար օրացուցային տարում պետք է վճարի տեղական տուրք՝ 7 500 /յոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն Էջմիածին համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 12 նիստի թիվ 124-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 14-րդ կետի՝ Էջմիածին համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար սահմանված է տեղական տուրք 7 500 /յոթ հազար հինգհարյուր/ՀՀ դրամ:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն՝ տեղական տուրքը՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին ենթակետի համաձայն՝ տեղական տուրք և (կամ) վճար վճարողները պարտավոր են` սահմանված ժամկետում և կարգով լրիվ վճարել սույն օրենքով սահմանված տեղական տուրքերը և (կամ) վճարները.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 7-րդ, հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Ռայմոնտ Հովսեփի Օհանջանյանից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 7500 /յոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, որպես 2021 թվականի համար տեղական տուրքի /Էջմիածին համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու ծառայություն իրականացնելու թույլտվություն/ վճարման պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գումար:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Վաղարշապատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:
Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0
Հեռ..` (+374 231)5-36-63 (650)
Վեբ կայք` http://ejmiatsin.am/
Էլ. փոստ`