Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 13.01.2022Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 22՝ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԶՎԱՐԹՆՈՑ ԳԿՏ-ՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԱՍՈՒՆ ՍԱՐԳՍԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԱՍՈՒՆ ՍԱՐԳՍԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.01.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԶՎԱՐԹՆՈՑ ԳԿՏ-ՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԱՍՈՒՆ ՍԱՐԳՍԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԱՍՈՒՆ ՍԱՐԳՍԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

էջմիածին համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 71/21 վարչական գործը՝ էջմիածին քաղաքի Զվարթնոց ԳԿՏ-ում գտնվող Սասուն Սարգսի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության /կադաստրային ծածկագիր՝ 04-002-0310-0007/ 0,5 հա մակերեսով հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու մասին, պարզեց.
Սասուն Սարգսի Սահակյանը (գրանցման հասցե ՝ ք.Էջմիածին, Մայիսյան փողոց, թիվ 4 տուն, aնձնագիր՝ AK0660761, տրված 057-ի կողմից), իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ ք.Էջմիածին Զվարթնոց ԳԿՏ-ում գտնվող գյուղատնտեսական նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0310-00070/ 0,5 հա մակերեսով հողամասը, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը, օգտագործել է ոչ նպատակային նշանակությամբ, հողամասում կառուցել է գյուղարտադրական շինություններ, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 19.11.2021թ. թիվ 28 արձանագրության և զեկուցագրի հիման վրա 2021 թվականի նոյեմբերի 22-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ հանձնաժողով) հրավիրել և անցկացվել է լսում Սասուն Սարգսի Սահակյանի լիազորված անձ Սարգիս Արտաշեսի Սահակյանի մասնակցությամբ:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակցի կողմից Էջմիածին քաղաքի Զվարթնոց ԳԿՏ-ում գտնվող գյուղատնտեսական նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0310-00070/ 0,5 հա մակերեսով հողամասը ոչ նպատակային նշանակության օգտագործելու կապակցությամբ 19.11.2021թ. կազմված թիվ 28 արձանագրությունը ու տեղազննության ակտը:
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• 28.09.2020թ.-ի հողամասի սեփականության վկայական թիվ 28092020-04-0087:
• ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչության 11.03.2021թ.-ի հողերի օգտագործման և պահպանման խախտումների վերաբերյալ թիվ 2 ակտը:
• Հանձնաժողովի 01.12.2021թ. և 10.12.2021թ թիվ 71/21 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Զվարթնոց ԳԿՏ-ում գտնվող գյուղատնտեսական նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0310-00070/ 0,5 հա մակերեսով հողամասն օգտագործվել է ոչ նպատակային նշանակությամբ /անասնագոմ և տնակ/:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2021 թվականի նոյեմբերի 22-ին Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2021 դեկտեմբերի 01-ին հրավիրվել է լսում, որը հետաձգվել է և նշանալվել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին: Հրավիրված լսմանը ներկայացել է Սասուն Սարգսի Սահակյանի լիազորված անձ Սարգիս Արտաշեսի Սահակյանը:
Լսման ժամանակ լիազորված անձը հայտարարեց, որ պատրաստակամ է վերացնել ինքնակամ կառուցված անասնագոմը և տնակը, համապատասխանեցնել նպատակային նշանակությանը, իսկ ինչ վերաբերում է ջերմոցային տնտեսությանը, ապա այն համարում է ոչ հիմնական կառույց:
Լիազորված անձին բացատրվել է, որ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի` վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, ուստի սույն գործով իրավախախտումը չվերացնելու դեպքում, վարչական վարույթին կտրվի համապատասխան ընթացք:
Էջմիածնի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել և ներկայացվել են համայնքի ղեկավարին:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:
«Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի հինգերորդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքի ղեկավարը համայնքի վարչական սահմաններում վերահսկողություն է իրականացնում`հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ.
Տվյալ պարագայում Սասուն Սարգսի Սահակյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող Զվարթնոց ԳԿՏ-ում գտնվող գյուղատնտեսական նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0310-00070/ 0,5 հա մակերեսով հողամասը օգտագործել է ոչ նպատակային նշանակությամբ /անասնագոմ և տնակ/: Վարչական լսումների ընթացքում Սասուն Սարգսի Սահակյանի լիազորված անձ Սարգիս Արտաշեսի Սահակյանին տրամադրվել էր ժամանակ, իրավախախտման հետևանքները վերացնելու` ինքնակամ կառուցված անասնագոմը և տնակը քանդելու, հողի նպատակային նշանակութունը փոխելու և համապատասխանեցնելու համար, սակայն վերջինիս կողմից մինչև 2022 թվականի հունվարի 14-ը չեն ձեռնարկվել համապատսխան միջոցներ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը`առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Սասուն Սարգսի Սահակյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ 100 000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, Զվարթնոց ԳԿՏ-ում գտնվող գյուղատնտեսական նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0310-00070/ 0,5 հա մակերեսով հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (+374-231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`