ՀՀ Արմավիրի մարզ Վաղարշապատ համայնքի ղեկավարի 02.02.2022թ. որոշում թիվ 124՝ Միքայել Աբգարի Սիմոնյանից հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին
07.03.2022
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վաղարշապատ համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ ¬¬¬350/21 վարչական գործը՝ հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Միքայել Աբգարի Սիմոնյանը /հասցե՝ ք.Էջմիածին, Զվարթնոց թաղ. 8 շենք, 31 բն., անձնագիր _________/, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 01.10.2021թ. տեղեկանքի և 03.12.2021թ-ի զեկուցագրի հիման վրա, 2021 թվականի դեկտեմբերի 3-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Միքայել Աբգարի Սիմոնյանը պատշաճ ծանուցվել է /հիմք 03.12.2021թ. թիվ 5616/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Միքայել Աբգարի Սիմոնյանը ծանուցումը և իրազեկումը ստանալուց հետո /հիմք` փոստային առաքանի` ADLEՕ101358168AM/, չի ներկայացրել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքի Վաղարշապատ ԳԿՏ-ում գտնվող հողամասերը հանդիսանում են Միքայել Աբգարի Սիմոնյանի սեփականությունը և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վերջինիս կողմից չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է`
1) Էջմիածնի վարչական սահմաններում՝ Վաղարշապատ ԳԿՏ-ում գտնվող 0.38 հա մակերեսով գյուղ. Նշանակության /կորիզավոր, կադաստրային ծածկագիր՝ 04-002-0239-0011/ հողատարածքի համար հողի հարկի գծով 127 408 /հարյուր քսանյոթ հազար չորս հարյուր ութ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 86 554 /ութսունվեց հազար հինգ հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ 2008-2020թ. ապառքի գումար և 40 854/քառասուն հազար ութ հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
2) Էջմիածնի վարչական սահմաններում՝ Վաղարշապատ ԳԿՏ-ում գտնվող 0.4077 հա մակերեսով գյուղ. նշանակության /խաղող, կադաստրային ծածկագիր՝ 04-002-0235-0005/ հողատարածքի համար հողի հարկի գծով 46 083 /քառասունվեց հազար ութսուներեք/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 36 198 /երեսունվեց հազար հարյուր իննսունութ/ ՀՀ դրամ 2018-2020թ. ապառքի գումար և 9 885/ինը հազար ութ հարյուր ութսունհինգ/ ՀՀ դրամ 2018-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:
Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-2-րդ և 16-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Միքայել Աբգարի Սիմոնյանից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 173 491 / հարյուր յոթանասուներեք հազար չորս հարյուր իննունմեկ/ ՀՀ դրամ՝ որպես Վաղարշապատ ԳԿՏ-ում գտնվող հողամասերի հողի հարկի գծով պարտավորություն, որից Վաղարշապատ ԳԿՏ-ում գտնվող 0.38 հա մակերեսով գյուղ. նշանակության /կորիզավոր, կադաստրային ծածկագիր՝ 04-002-0239-0011/ հողատարածքի համար հողի հարկի գծով 127 408 /հարյուր քսանյոթ հազար չորս հարյուր ութ/ ՀՀ դրամ, որից 86 554 /ութսունվեց հազար հինգ հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ 2008-2020թ. ապառքի գումար և 40 854/քառասուն հազար ութ հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար և Էջմիածնի վարչական սահմաններում՝ Վաղարշապատ ԳԿՏ-ում գտնվող 0.4077 հա մակերեսով գյուղ. նշանակության /խաղող, կադաստրային ծածկագիր՝ 04-002-0235-0005/ հողատարածքի համար հողի հարկի գծով 46 083 /քառասունվեց հազար ութսուներեք/ ՀՀ դրամ, որից 36 198 /երեսունվեց հազար հարյուր իննսունութ/ ՀՀ դրամ 2018-2020թ. ապառքի գումար և 9 885/ինը հազար ութ հարյուր ութսունհինգ/ ՀՀ դրամ 2018-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Վաղարշապատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:
Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0
Հեռ..` (0231)5-36-63 (650)
Վեբ կայք` http://ejmiatsin.am/
Էլ. փոստ`