Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Արմավիրի մարզ Վաղարշապատ համայնքի ղեկավարի 13.06.2022թ. որոշում թիվ 922Ա՝ Բաղդասար Գրիշայի Բաղդասարյանից հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին

21.06.2022

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ ¬¬¬74/22 վարչական գործը՝ հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Բաղդասար Գրիշայի Բաղդասարյանը /հասցե՝ Վաղարշապատ համայնք, ք․ Էջմիածին, Իսահակյան փ․, թիվ 27 տուն,անձնագիր՝ ________/, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքի և ծանուցման հիման վրա, 2022 թվականի ապրիլի 22-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Բաղդասար Գրիշայի Բաղդասարյանին ծանուցումն ուղարկվել է /հիմք 22.04.2022թ. թիվ 1744/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Բաղդասար Գրիշայի Բաղդասարյանին ծանուցումը և իրազեկումը ուղարկվելուց հետո, վերջինիս կողմից չի ներկայացվել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքի Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող հողամասը հանդիսանում է Բաղդասար Գրիշայի Բաղդասարյանի սեփականությունը և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վերջինիս կողմից չի կատարվել հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է՝
1) Վաղրշապատ համայնքի վարչական սահմաններում գտնվող 1 հա մակերեսով գյուղ. նշանակության /վարելահող ջրովի/ հողատարածքի համար հողի հարկի գծով 198 153 /հարյուր իննսունութ հազար հարյուր հիսուներեք/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 131 354 /հարյուր երեսունմեկ հազար երեք հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ 2014-2019թթ. ապառքի գումար և 66 799 /վաթսունվեց հազար յոթ հարյուր իննսունինը/ ՀՀ դրամ 2014-2019թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
2) Էջմիածին քաղաք, Իսահակյան փող., թիվ 27 հասցեում գտնվող 0,076 հա մակերեսով ոչ գյուղ. նշանակության /կադաստրային ծածկագիր` 04-002-0850-0025/ հողատարածքի համար հողի հարկի գծով 91 369 /իննսունմեկ հազար երեք հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 61 711 /վաթսունմեկ հազար յոթ հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքի գումար և 29 658 /քսանինը հազար վեց հարյուր հիսունութ/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
3) Էջմիածին քաղաք, Իսահակյան փող., թիվ 29 հասցեում գտնվող 0,0528 հա մակերեսով ոչ գյուղ. նշանակության /կադաստրային ծածկագիր` 04-002-0850-0024/ հողատարածքի համար հողի հարկի գծով 63 482 /վաթսուներեք հազար չորս հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 42 874 /քառասուներկու հազար ութ հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքի գումար և 20 608 /քսան հազար վեց հարյուր ութ/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի` ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-2-րդ և 16-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացի Բաղդասար Գրիշայի Բաղդասարյանից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր 353 004 /երեք հարյուր հիսուներեք հազար չորս/ ՀՀ դրամ՝ որպես Վաղրշապատ համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի հողի հարկի պարտավորություն, որից Վաղրշապատ համայնքի վարչական սահմաններում գտնվող 1 հա մակերեսով գյուղ. նշանակության /վարելահող ջրովի/ հողատարածքի համար հողի հարկի գծով 198 153 /հարյուր իննսունութ հազար հարյուր հիսուներեք/ ՀՀ դրամ, Էջմիածին քաղաք, Իսահակյան փող., թիվ 27 հասցեում գտնվող 0,076 հա մակերեսով ոչ գյուղ. նշանակության /կադաստրային ծածկագիր` 04-002-0850-0025/ հողատարածքի համար հողի հարկի գծով 91 369 /իննսունմեկ հազար երեք հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ և Էջմիածին քաղաք, Իսահակյան փող., թիվ 29 հասցեում գտնվող 0,0528 հա մակերեսով ոչ գյուղ. նշանակության /կադաստրային ծածկագիր` 04-002-0850-0024/ հողատարածքի համար հողի հարկի գծով 63 482 /վաթսուներեք հազար չորս հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Վաղարշապատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`