Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գարիկ Հովհաննիսյանին նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին

02.08.2022

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչություն
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 29․1-րդ հոդվածի 15-րդ մաս

Հասցե՝ Արմավիր, Վաղարշապատ, Լիսիցյան փ., 8տ.
Գարիկ Հովհաննիսյանին

ԾԱՆՈՒՑՈՒՄ
Համաձայն Վաղարշապատ համայնքի ավագանու 18.01.2022թ-ի թիվ 20-Ն որոշման Վաղարշապատ համայնքի աղբահանության ծառայությունների դիմաց գանձվող վճարի դրույքաչափերի սահմանման մասին, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի և <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> ՀՀ օրենքի համաձայն Դուք հանդիսանում եք տեղական վճար վճարող անձ:
<<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն.
Աղբահանության վճար վճարողներ են համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի, այդ թվում` բնակելի շինության սեփականատեր համարվող կամ որևէ այլ իրավունքով այդ գույքը տիրապետող կամ օգտագործող ֆիզիկական անձինք (ներառյալ` անհատ ձեռնարկատերը և արտոնագրային վճար վճարողը), իրավաբանական անձինք, հիմնարկները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ պետական կամ համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հիմքով քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից տիրապետման դեպքում` վարձակալը, անհատույց օգտագործողը:
Նույն օրենքի օրենքի 5-րդ հոդվածի համաձայն.
Աղբահանության վճարը սույն օրենքով նախատեսված վճարողների կողմից աղբահանության դիմաց դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից սահմանված չափով համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:
Նույն օրենքի 21-րդ հոդվածի համաձայն.
Աղբահանության գումարի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար աղբահանության վճար վճարողը, իսկ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում աղբահանության վճար հաշվարկողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված աղբահանության վճարի գումարի 0,15 տոկոսի չափով, դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի քան 180 օրվա համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը և <<Էջմիածին համայնքի բնակարանային կոմունալ վարչություն>> բյուջետային հիմնարկի և Ձեր միջև կնքված ծառայությունների մատուցման




պայմանագրի Ձեր պարտավորությունը 01.01.2021թ.-ից միչև 31.12.2021թ. ժամանակահատվածի համար կազմում է 54.000/ հիսունչորս հազար/ ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներից, առաջարկում ենք Ձեզ 7-օրյա ժամկետում ներկայանալ <<Էջմիածին համայնքի բնակարանային կոմունալ վարչություն>> բյուջետային հիմնարկ կամ տվյալ ժամկետում կատարել վերը նշված վճարումները 900325151620 հաշվեհամարին:
Սույն գրությամբ սահմանված պահանջները չկատարելու դեպքում, դրանք ենթակա են հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ օրինական ուժի մեջ մտած վճռով տրված կատարողական թերթի հիման վրա:


Անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք
զանգահարել՝ հետևյալ հեռախոսահամարով
(0231)5-36-63(ներքին համարը 777)

Հասցե` Ք․Էջմիածին Սբ․Մ․Մաշտոց 0

Հեռ..` +374 231 5 36 63 (777)

Վեբ կայք` www.ejmiatsin.am

Էլ. փոստ`