ՀՀ Արմավիրի մարզ Վաղարշապատ համայնքի ղեկավարի 19.07.2022թ. որոշում թիվ 1354Ա՝ Արմեն Սերյոժայի Համբարձումյանից տեղական տուրքի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին
12.08.2022
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վաղարշապատ համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 188/22 վարչական գործը՝ տեղական տուրքի վճարման պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գումարների գանձելու մասին, պարզեց որ, Արմեն Սերյոժայի Համբարձումյանը (հասցե՝ ք․Էջմիածին, Կուրղինյան փող., թիվ 8 տուն, անձնագիր` ն/ք ---------------) հանդիսանալով Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու ծառայություն իրականացնող անձ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել տեղական տուրքը վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2022 թվականի հունիսի 13-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Արմեն Սերյոժայի Համբարձումյանին ծանուցումն ուղարկվել է /հիմք13.06.2022թ. թիվ 2832 ծանուցումը/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արմեն Սերյոժայի Համբարձումյանին ծանուցումը և իրազեկումն ստանալուց հետո վերջինիս կողմից չի ներկայացվել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Համաձայն Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի զեկուցագրի Արմեն Սերյոժայի Համբարձումյանը հանդիսանում է Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու ծառայություն իրականացնող անձ: Վերջինս նշված գործունեությունը իրականացնելու նպատակով օգտագործում է 1 /մեկ/ մեքենա, որի համար օրացուցային տարում պետք է վճարի տեղական տուրք՝ 7 500 /յոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն Վաղարշապատ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 18-ի թիվ 20-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 14-րդ կետի՝ Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար սահմանված է տեղական տուրք 7 500 /յոթ հազար հինգհարյուր/ՀՀ դրամ:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն՝ տեղական տուրքը՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին ենթակետի համաձայն՝ տեղական տուրք և (կամ) վճար վճարողները պարտավոր են` սահմանված ժամկետում և կարգով լրիվ վճարել սույն օրենքով սահմանված տեղական տուրքերը և (կամ) վճարները.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 7-րդ, հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Արմեն Սերյոժայի Համբարձումյանից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 7500 /յոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, որպես 2022 թվականի համար տեղական տուրքի /Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու ծառայություն իրականացնելու թույլտվություն/ վճարման պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գումար:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Վաղարշապատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով
Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0
Հեռ..` (0231)5-36-63 (650)
Վեբ կայք` http://ejmiatsin.am/
Էլ. փոստ`