Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 30.12.2022թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 2221-Ա՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ ՍԱՐԳՍԻ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋՆ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.01.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդված

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ ՍԱՐԳՍԻ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋՆ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 39/22 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի, Էջմիածին քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ /Կամո/ փողոց 52/1 հասցեում Գոհար Հակոբյան Սարգսի անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու վերաբերյալ, պարզեց, որ
Գոհար Հակոբյան Սարգսի անհատ ձեռնարկատիրոջ (գրանցման հասցե՝ ք.Էջմիածին, Չարենց փողոց, թիվ 13 շենք, թիվ 6 բնակարան, պետ. գրանցման համար՝ 38.04918, ՀՎՀՀ 52156852, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցե՝ Վաղարշապատ համայնք ք. Էջմիածին, Սբ. Գրիգոր Լուսավորիչ /Կամո/ փողոց 52/1) կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ /Կամո/ փողոց 52/1 հասցեում, առանց թույլտվության իրականացվել է հանրային սննդի կազմակերպում և իրացում, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 17.11.2022 թվականին կազմված թիվ ՎԲ 1 արձանագրության հիման վրա 2022 թվականի նոյեմբերի 17-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը, հրավիրել և անցկացրել է լսում Գոհար Հակոբյան Սարգսի անհատ ձեռնարկատիրոջ բացակայությամբ, ով պատշաճ ծանուցված է եղել:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը .
• Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 17.11.2022թվականին կազմված թիվ ՎԲ 1 արձանագրությունը:
• Azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հրապարակված վարչական վարույթի վերաբերյալ ծանուցում:
• 15.12.2022թ. և 27.12.2022թ. թիվ 39/22 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Գոհար Հակոբյան Սարգսի անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի, Էջմիածին քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ /Կամո/ փողոց 52/1 հասցեում առանց թույլտվության իրականացնել է հանրային սննդի կազմակերպում և իրացում։
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2022 թվականի նոյեմբերի 17-ին Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022 թվականի դեկտեմբերի 15-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցումն ուղարկվել Գոհար Հակոբյան Սարգսի անհատ ձեռնարկատիրոջը, սակայն փոստային առաքանին ժամանակին համայնքապետարան ետ չի վերադարձվել։
Հիմք ընդունելով այն փաստը, որ Գոհար Հակոբյան Սարգսի անհատ ձեռնարկատերը պատշաճ չի ծանուցվել վարչական վարույթի վերաբերյալ լսումները հետաձգվել և նշանակվել են 27.12.2022թ-ին, իսկ ծանուցումը կրկին ուղարկվել է անհատ ձեռնարկատիրոջը և հրապարակել է ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում, ուստի Գոհար Հակոբյան Սարգսի անհատ ձեռնարկատերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի իրավակարգավորմամբ համարվում է պատշաճ ծանուցված:
Գոհար Հակոբյան Սարգսի անհատ ձեռնարկատերը, չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցվել է վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրք` համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար:
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային սնունդ (սննդի ապահովման ծառայություններ)` խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմակերպում.
հանրային սննդի ծառայությունը` սպառողների սննդի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների համալիր է, նույն օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` առևտրի և ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպումը և իրացումը՝ առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։
Այսինքն Գոհար Հակոբյան Սարգսի անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի, Էջմիածին քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ /Կամո/ փողոց 52/1 հասցեում առանց թույլտվության իրականացրել է հանրային սննդի կազմակերպում և իրացում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 7-րդ մասով, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 17-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Գոհար Հակոբյան Սարգսի անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակել տուգանք՝ առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու համար 80 000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
2. Նախազգուշացնել Գոհար Հակոբյան Սարգսի անհատ ձեռնարկատիրոջը, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Էլ. փոստ`