ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 24.01.2023թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 65-Ա՝ «ԱՍՄ ՏՈՒՐ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ -Ի ԱՊՕՐԻՆԻ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԸ ԵՎ ՊԱՍՏԱՌՆ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
26.01.2023
ԱՊՕՐԻՆԻ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԸ ԵՎ ՊԱՍՏԱՌՆ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Գովազդի մասին>> ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով, 13.1-րդ հոդվածի 1-ին մասով, Էջմիածին համայնքի ավագանու 14.03.2019թ-ի թիվ 31 որոշմամբ հաստատված հավելվածի 22-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 21.12.2022թ-ի թիվ 6506 գրությունը, առանց թույլտվության տեղադրված գովազդային վահանակի և պաստառի լուսանկարները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Ապամոնտաժել Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոցի 4 հասցեին կից ապօրինի՝ առանց իրավահաստատող փաստաթղթերի «ԱՍՄ ՏՈՒՐ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի /հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, քաղաք Էջմիածին, Վազգեն Առաջին փող., 12 շենք, 42 բնակարան, ՀՎՀՀ 04436215, պետ ռեգիստրի գրանցման համար՝ 99.110.1153414 / կողմից տեղադրված արտաքին գովազդային վահանակը և պաստառը:
2.Ապամոնտաժման աշխատանքների կատարումը հանձնարարել համայնքապետարանի <<Բարեկարգում>> տնօրինության բյուջետային հիմնարկին:
3.Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:
Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0
Հեռ..` (0231)5-36-63 (650)
Վեբ կայք` http://ejmiatsin.am/
Էլ. փոստ`