ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 24.01.2023թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 62-Ա՝ ԼԵՎՈՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐԱՄԻ Ա/Ձ-Ի ԿՈՂՄԻՑ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՊԱՍՏԱՌՆ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
26.01.2023
ԱՊՕՐԻՆԻ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՊԱՍՏԱՌՆ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Գովազդի մասին>> ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով, 13.1-րդ հոդվածի 1-ին մասով, Էջմիածին համայնքի ավագանու 14.03.2019թ-ի թիվ 31 որոշմամբ հաստատված հավելվածի 22-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 21.12.2022թ-ի թիվ 6505 գրությունը, առանց թույլտվության տեղադրված գովազդային պաստառի լուսանկարները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Ապամոնտաժել Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի 18 հասցեում ապօրինի՝ առանց իրավահաստատող փաստաթղթերի /հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Օհանավան, 4-րդ փող., 1-ին նրբանցք, 5 տուն, ՀՎՀՀ 54669982, պետ ռեգիստրի գրանցման համար՝ 56.1047481, 2018-11-26/ կողմից տեղադրված արտաքին գովազդային պաստառը:
2.Ապամոնտաժման աշխատանքների կատարումը հանձնարարել համայնքապետարանի <<Բարեկարգում>> տնօրինության բյուջետային հիմնարկին:
3.Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:
Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0
Հեռ..` (0231)5-36-63 (650)
Վեբ կայք` http://ejmiatsin.am/
Էլ. փոստ`