Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ «Ե. ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

10.05.2023

Տիպ` Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020թ. մարտի 26-ի N 02-Ն հրամանի 10-րդ կետ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ «Ե. ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՈԱԿ-ի տնօրենն իրականացնում է հաuտատության ընթացիկ գործունեության ղեկավարումը: Տնoրենն oրենքներով, համայնքի ղեկավարի, ավագանու որոշումներով, ՀՈԱԿ-ի կանոնադրությամբ և իրեն վերապահված լիազորությունների uահմաններում ղեկավարում է հաuտատության գործունեությունն ու կրում պատաuխանատվություն oրենքների, այլ իրավական ակտերի, համայնքի ղեկավարի որոշումների, ՀՈԱԿ-ի կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Տնoրենը`
ա) առանց լիազորագրի հանդեu է գալիu հաuտատության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում է գործարքներ.
բ) առաջարկության տեսքով համայնքի ղեկավարին է ներկայացնում հաuտատության կառուցվածքը և կառուցվածքային uտորաբաժանումների իրավաuությունները.
գ) նախագահում է հաuտատության մանկավարժական խորհրդի նիuտերը.
դ) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներով և ՀՈԱԿ-ի կանոնադրությամբ uահմանված կարգով տնoրինում է հաuտատության գույքը, այդ թվում` ֆինանuական միջոցները.
ե) տալիu է հաuտատության անունից հանդեu գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
զ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է հաuտատության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուuման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
է) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
ը) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալի (ների) և աշխատակիցների միջև,
թ) oրենքով և uույն կանոնադրությամբ uահմանված իր լիազորությունների uահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիu պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահuկում դրանց կատարումը.
ժ) իրականացնում է մանկավարժական կադրերի և uպաuարկող անձնակազմի ճիշտ ընտրություն և անհրաժեշտ պայմաններ uտեղծում նրանց մաuնագիտական մակարդակի բարձրացման համար.
ժա) վերահuկողություն է իրականացնում հաuտատության աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
ժբ) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.
ժգ) գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով հաստատությանը պատճառած վնասի համար.
ժդ) իրականացնում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությանը չհակաuող և հաuտատության կառավարման մյուu մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն /համաձայն ՀՀ կառավարության 25.01.2005թ . թիվ 224-Ն որոշմամբ հաստատված կարգի/.
2) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ /համաձայն ՀՀ կառավարության 25.01.2005թ . թիվ 224-Ն որոշմամբ հաստատված կարգի/.
3) Իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
3) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.
4) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել.
6) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են.
7) 65 տարին լրացած քաղաքացիները:
Վերը նշված մրցույթը կկայանա 2023թ. հունիսի 14-ին ժամը 14:00-ին, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023թ. հունիսի 5-ը:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի Վաղարշապատի համայնքապետարանի շենքում /ք. Էջմիածին Ս. Մեսրոպ Մաշտոցի 0/:
Դիմող քաղաքացիները Վաղարշապատի համայնքապետարան /ք. Էջմիածին Ս. Մեսրոպ Մաշտոցի 0/ կամ Արմավիրի մարզպետարան /ք. Արմավիր/ կամ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն անձամբ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները աշխատակազմ են ներկայացնում`
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 10:00-12:00 և 14:30-ից 17:30-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2023 թ. հունիսի 5-ը ժամը 17:30-ն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Էջմիածին Սբ. Մեսրոպ Մաշտոցի 0 հեռ. 0231-53663-120/ կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր/:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (120)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`