Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Էդվին Հովսեփի Նավասարդյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին

20.06.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի 15-ին մասի

Էդվին Հովսեփի Նավասարդյանին
ք.Էջմիածին, Հովհաննես Շիրազի / Պիոներական/փողոց, թիվ 66 տուն

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Վաղարշապատի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով հարուցվել է վարչական վարույթ` ք.Էջմիածին, Հովհաննես Շիրազի /Պիոներական/փողոց, թիվ 66 հասցեի բնակիչ Էդվին Հովսեփի Նավասարդյանիի կողմից «Վարչական իրավախախտումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 152.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների խախտման կապակցությամբ:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2023 թվականի հունիսի 29-ին, ժամը` 11:30-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Վաղարշապատի համայնքապետարան /հասցե՝ ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0, 4-րդ հարկ/:
Որպես Վաղարշապատ համայնքի ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 8Ա հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործող անձ, Դուք հրավիրվում եք վերը նշված վարչական նիստին բացատրություններ և/կամ միջնորդություններ ներկայացնելու համար:
Միևնույն ժամանակ առաջարկվում է 7-օրյա ժամկետում վերացնել իրավախախտման հետևանքները` դադարեցնելով հողամասի ոչ նպատակային օգտագործումը:
Տեղեկացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:

Անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք
զանգահարել՝ հետևյալ հեռախոսահամարով
(0231)5-36-63(ներքին համարը 650):

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`