Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի 26.10.2023թ. որոշում թիվ 1884Ա՝ Հաիգ Հովհաննեսի Թակորյանից հարկային պարտավորություների ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին

13.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 210/23 վարչական գործը՝ հարկային պարտավորությունների ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Հաիգ Հովհաննեսի Թակորյանը /հասցե` ք. Էջմիածին, Պուշկինի փող., 51/29 կամ ք. Էջմիածին, Չարենցի փողոց, 21 շենք, բն. 31, անձնագիր՝-------------------- /, հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հարկեր վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի հարկի հաշվառման համակարգից /VXSOFT ծրագիր/ ստացված տեղեկանքի և Վաղարշապատի համայնքապետարանի 27.09.2023 թվականի թիվ 5431 գրության հիման վրա, 2023 թվականի սեպտեմբերի 27-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Հաիգ Հովհաննեսի Թակորյանին ուղարկվել է ծանուցում /հիմք 27.09.2023թ. թիվ 5431 ծանուցում/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հաիգ Հովհաննեսի Թակորյանին ծանուցումը և իրազեկումը ուղարկվելուց հետո, առաջարկ չի ներկայացվել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության հարկային (տարածքային) տեսչության ՀՀ ԿԱ ԱԳԿՊ-ի աշխատակազմի ամփոփ ցուցակից և ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքների՝ Վաղարշապատ համայնքի տարածքում գտնվող անշարժ գույքերը հանդիսանում են Հաիգ Հովհաննեսի Թակորյանի սեփականությունը և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով վերջինս չի կատարել անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, որի հետևանքով առաջացել է`
1) Վաղարշապատ, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 1.4366 հա մակերեսով ջրովի վարելահողի /կադաստրային ծածկագիր` 04-002-0317-0012/ անշարժ գույքի հարկի գծով 91 489 /իննսունմեկ հազար չորս հարյուր ութսունինը/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 77 232 /յոթանասունյոթ հազար չորս հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքի գումար և 14 257 /տասնչորս հազար երկու հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
2) Վաղարշապատ, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,842 հա մակերեսով ջրովի վարելահողի /կադաստրային ծածկագիր` 04-002-0309-0002/ անշարժ գույքի հարկի գծով 36 446 /երեսունվեց հազար չորս հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 30 766 /երեսուն հազար յոթ հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքի գումար և 5 680 /հինգ հազար վեց հարյուր ութսուն/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
3) Վաղարշապատ, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 1 հա մակերեսով ջրովի վարելահողի /կադաստրային ծածկագիր` 04-002-0186-0010/ անշարժ գույքի հարկի գծով 43 285 /քառասուներեք հազար երկու հարյուր ութսունհինգ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 36 540 /երեսունվեց հազար հինգ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքի գումար և 6 745 /վեց հազար յոթ հարյուր քառասունհինգ/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
4) Վաղարշապատ, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 1,09 հա մակերեսով ջրովի վարելահողի /կադաստրային ծածկագիր` 04-002-0192-0002/ անշարժ գույքի հարկի գծով 69 415 /քառասունինը հազար չորս հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 58 598 /հիսունութ հազար հինգ հարյուր իննսունութ/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքի գումար և 10 817 /տասը հազար ութ հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
5) Վաղարշապատ, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 1,5 հա մակերեսով ջրովի վարելահողի /կադաստրային ծածկագիր` 04-002-0186-0009/ անշարժ գույքի հարկի գծով 64 928 /վաթսունչորս հազար ինը հարյուր քսանութ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 54 810 /հիսունչորս հազար ութ հարյուր տասը/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքի գումար և 10 118 /տասը հազար հարյուր տասնութ/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
ՀՀ հարկային օրենսգրքի /այսուհետ Օրենսգիրք/ 6-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են` տեղական հարկեր, որոնց տեսակներն են`անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկը:
Օրենսգրքի 224-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար ՀՀ հարկային օրենսգրքի 45-րդ գլխով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք…
Օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը` հողամասերը և (կամ) դրանց բարելավումները (հողամասերում կառուցված ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները կամ կառույցները…
Օրենսգրքի 226-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմիններ իրականացնում են հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի հաշվառումը` Կառավարության սահմանած կարգով անշարժ գույքի հարկի վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքումը), վճարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև հարկային վարչարարությունը:
Օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի տարեկան գումարները անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը:
Օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն՝ հարկային իրավախախտում է համարվում հարկ վճարողի կամ հարկային գործակալի հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված է հարկային պատասխանատվություն:
Հարկային պատասխանատվությունը իրավական պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որն ուղղված է պետության ֆինանսական կայունության և ֆինանսական շահերի ապահովմանը՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի լրիվ ծավալով հատուցման, հարկային իրավախախտում կատարած հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ պարտավորություն սահմանելու, ինչպես նաև նրան հարկային պարտավորության անհապաղ կատարումը պարտադրելու և հետագա հարկային իրավախախտումները կանխարգելելու միջոցով:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 224-րդ-227-րդ, 236-րդ, 397-րդ, 400-րդ և 401-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և 57-րդ հոդվածի 2-րդ մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հաիգ Հովհաննեսի Թակորյանից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 305 563 /երեք հարյուր հինգ հազար հինգ հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գումար։
2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Վաղարշապատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`