Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի 26.10.2023թ. որոշում թիվ 1902Ա՝ Վահե Աշոտի Գաբրիելյանից հարկային պարտավորությունների ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին

20.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 197/23 վարչական գործը՝ հարկային պարտավորությունների ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Վահե Աշոտի Գաբրիելյանը /հասցե՝ ք. Էջմիածին, Արագածի 2-րդ զանգված, 1/1 շենք, 28 բն., անձնագիր՝------------------, տրված 28.06.2018թ.-ին 057-ի կողմից, ն/ք՝ ------------------------/, հանդիսանալով գույքահարկ, հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հարկեր վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ ՀՀ-ում գործածվող գույքահարկի և հողի հարկի հարկով հարկվող օբյեկտների միասնական համակարգից /vector+ ծրագիր/ և անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի հարկի հաշվառման համակարգից /VXSOFT ծրագիր/ ստացված տեղեկանքների և Վաղարշապատի համայնքապետարանի 27.09.2023 թվականի թիվ 5425 գրության հիման վրա, 2023 թվականի սեպտեմբերի 27-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Վահե Աշոտի Գաբրիելյանը պատշաճ ծանուցվել է /հիմք 27.09.2023 թ. թիվ 5425 ծանուցագիր/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վահե Աշոտի Գաբրիելյանը ծանուցումը և իրազեկումը ստանալուց հետո /հիմք՝ ALO111459552AM փոստային ծանուցում/, առաջարկ չի ներկայացվել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն գույքահարկով հարկվող օյբեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության հարկային (տարածքային) տեսչության ՀՀ ԿԱ ԱԳԿՊ-ի աշխատակազմի ամփոփ ցուցակից և ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքների՝ Վաղարշապատ համայնքի տարածքում գտնվող անշարժ գույքերը հանդիսանում են Վահե Աշոտի Գաբրիելյանի սեփականությունը և «Գույքահարկի մասին» ու «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով վերջինս չի կատարել գույքահարկ, հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է`
1) ք. Էջմիածին, Արագածի զանգված, թիվ 1/96 հասցեում գտնվող անշարժ գույքի հարկի գծով 2 295 /երկու հազար երկու հարյուր իննսունհինգ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 1 998 /հազար ինը հարյուր իննսունութ/ ՀՀ դրամը 2021-2022թթ. ապառքի գումար և 297 /երկու հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
2) ք. Էջմիածին, Արագածի զանգված, թիվ 1/102 հասցեում գտնվող անշարժ գույքի հարկի գծով 1 088 / հազար ութսունութ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 939 /ինը հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքի գումար և 149 /հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
3) ք. Էջմիածին, Արագածի 2-րդ զանգված թիվ 158/1 հասցեում գտնվող անշարժ գույքի հարկի գծով 31 903 /երեսունմեկ հազար ինը հարյուր երեք/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 27 093 /քսանյոթ հազար իննսուներեք/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքի գումար և 149 /հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
4) ք. Էջմիածին, Արագածի 2-րդ զանգված, թիվ 158/2 հասցեում գտնվող անշարժ գույքի հարկի գծով 863 /ութ հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 733 /յոթ հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքի գումար և 130 /հարյուր երեսուն/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
5) ք. Էջմիածին, Արագածի 2-րդ զանգված, թիվ 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքի հարկի գծով 790 024 /յոթ հարյուր իննսուն հազար քսանչորս/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 670 897 /վեց հարյուր յոթանասուն հազար ութ հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքի գումար և 119 127 /հարյուր տասնինը հազար հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
6) Վաղարշապատ, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում, Վաղարշապատ ԳԿՏ-ում գտնվող 0․2325 հա մակերեսով բազմամյա խաղողի տնկարկների /կադաստրային ծածկագիր` 04-002-0738-0011/ անշարժ գույքի հարկի գծով 16 297 /տասնվեց հազար երկու հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 13 762 /տասներեք հազար յոթ հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքի գումար և 2 535 /երկու հազար հինգ հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
7) Վաղարշապատ, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,3975 հա մակերեսով ջրովի վարելահողի /կադաստրային ծածկագիր` 04-002-0738-0012/ հողի հարկի գծով 27 862 /քսանյոթ հազար ութ հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 23 528 /քսաներեք հազար հինգ հարյուր քսանութ/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքի գումար և 4 334 /չորս հազար երեք հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
8) Վաղարշապատ, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 1.0 հա մակերեսով ջրովի վարելահողի /կադաստրային ծածկագիր` 04-002-0307-0001/ հողի հարկի գծով 43 271 /քառասուներեք հազար երկու հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 36 540 /երեսունվեց հազար հինգ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքի գումար և 6 731 /վեց հազար յոթ հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
9) ք. Էջմիածին, Արագածի զանգված, թիվ 1/101 հասցեում գտնվող անշարժ գույքի հարկի գծով 1090 / հազար իննսուն/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 941 /ինը հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքի գումար և 149 /հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
10) ք. Էջմիածին, Արագածի զանգված, թիվ 11/57 հասցեում գտնվող անշարժ գույքի հարկի գծով 13 732 /տասներեք հազար յոթ հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 11 662 /տասնմեկ հազար վեց հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքի գումար և 2 070 /երկու հազար յոթանասուն/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
11) ք. Էջմիածին, Արագածի զանգված, թիվ 1/103 հասցեում գտնվող անշարժ գույքի հարկի գծով 824 /ութ հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 714 /յոթ հարյուր տասնչորս/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքի գումար և 110 /հարյուր տաս/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
12) ք. Էջմիածին, Արագածի թիվ 11/52 հասցեում գտնվող անշարժ գույքի /կադաստրային ծածկագիր՝ 04-002-0822-0025-011-052/ գույքահարկի գծով 33 406 /երեսուներեք հազար չորս հարյուր վեց/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 24 573 /քսանյոթ հազար հինգ հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ 2018-2020թթ. ապառքի գումար և 8 833 /ութ հազար ութ հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամ 2018-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
13) Վաղարշապատ համանքի վարչական սահմաններում գտնվող 0,3975հա մակերեսով /խաղող/ գյուղ. նշանակության հողատարածքի համար հողի հարկի գծով 42 098 /քառասուներկու հազար իննսունութ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 31 371 /երեսունմեկ հազար երեք հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ 2018-2020թթ. ապառքի գումար և 10 727 /տաս հազար յոթ հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ 2018-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
14) Վաղարշապատ համանքի վարչական սահմաններում գտնվող 0,2325հա մակերեսով /խաղող/ գյուղ. նշանակության հողատարածքի համար հողի հարկի գծով 24 623 /քսանչորս հազար վեց հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 18 349 /տասնութ հազար երեք հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ 2018-2020թթ. ապառքի գումար և 6 274 /վեց հազար երկու հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ 2018-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
15) ք. Էջմիածին, Արագածի թիվ 158/1 հասցեում գտնվող ոչ գյուղ. նշանակության 0,1109 հա մակերեսով հողատարածքի համար /կադաստրային ծածկագիր՝ 04-002-0820-0075/ հողի հարկի գծով 29 775 /քսանինը հազար յոթ հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 21 931 /քսանմեկ հազար ինը հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ 2017-2020թթ. ապառքի գումար և 7 844 /յոթ հազար ութ հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ 2017-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
Համաձայն ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն ծառայություն» Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքի փոխադրամիջոցների հաշվառման տվյալների անփոփ ցուցակից քաղվածքի` Վահե Աշոտի Գաբրիելյանը հանդիսանում է՝
1) TOYOTA CAMRY 2.5 մակնիշի 30 YY 303 պետհամարանիշի փոխադրամիջոցի սեփականատեր, որի համար գոյացել է` փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորություն` 83 483 /ութսուներեք հազար չորս հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ, որից 75 129 /յոթանասունհինգ հազար հարյուր քսանինը/ ՀՀ դրամը` 2021-2022թթ-ի ապառքի գումար և 8 354 /ութ հազար երեք հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամը` 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու դիմաց հաշվարկված տույժեր:
2) NISSAN ELGRAND 3.5L մակնիշի 37 GZ 975 պետհամարանիշի փոխադրամիջոցի սեփականատեր, որի համար գոյացել է` փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորություն` 90 007 /իննսուն հազար յոթ/ ՀՀ դրամ, որից 81 000 /ութսունմեկ հազար/ ՀՀ դրամը` 2021-2022թթ-ի ապառքի գումար և 9 007 /ինը հազար յոթ/ ՀՀ դրամը` 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու դիմաց հաշվարկված տույժեր:
3) NISSAN ELGRAND 3.5L մակնիշի 30 II 303 պետհամարանիշի փոխադրամիջոցի սեփականատեր, որի համար գոյացել է` փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորություն` 42 431 /քառասուներկու հազար չորս հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ, որից 33 750 /երեսուներեք հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամը` 2021-2022թթ-ի ապառքի գումար և 8 681 /ութ հազար վեց հարյուր ութսունմեկ/ ՀՀ դրամը` 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու դիմաց հաշվարկված տույժեր:
4) NISSAN ELGRAND 3.5L մակնիշի 36 SQ 335 պետհամարանիշի փոխադրամիջոցի սեփականատեր, որի համար գոյացել է` փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորություն` 59 403 /հիսունինը հազար չորս հարյուր երեք/ ՀՀ դրամ, որից 47 250 /քառասունյոթ հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամը` 2021-2022թթ-ի ապառքի գումար և 12 153 /տասներկու հազար հարյուր հիսուներեք/ ՀՀ դրամը` 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու դիմաց հաշվարկված տույժեր:
5) NISSAN TIIDA LATIO 1.8 մակնիշի 30 VV 303 պետհամարանիշի փոխադրամիջոցի սեփականատեր, որի համար գոյացել է` փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորություն` 45 473 /քառասունհինգ հազար չորս հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ, որից 19 200 /տասնինը հազար երկու հարյուր/ ՀՀ դրամը` 2021-2022թթ-ի ապառքի գումար և 7 073 /յոթ հազար յոթանասուներեք/ ՀՀ դրամը` 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու դիմաց հաշվարկված տույժեր:
6) NISSAN TEANA 2.5 մակնիշի J32-201907 փոխադրամիջոցի սեփականատեր, որի համար գոյացել է` փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորություն` 107 120 /հարյուր յոթ հազար հարյուր յոթանասուն ՀՀ դրամ, որից 90 500 /իննսուն հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամը` 2021-2022թթ-ի ապառքի գումար և 16 670 /տասնվեց հազար վեց հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամը` 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու դիմաց հաշվարկված տույժեր:
7) NISSAN TIIDA LATIO 1.8 մակնիշի 30 AM 303 պետհամարանիշի փոխադրամիջոցի սեփականատեր, որի համար գոյացել է` գույքահարկի պարտավորություն 24 098 /քսանչորս հազար իննսունութ/ ՀՀ դրամ, որից 18 651 /տասնութ հազար վեց հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամը` 2020թ. ապառքի գումար և 5 447 /հինգ հազար չորս հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամը` 2020թ. ապառքը ժամանակին չվճարելու դիմաց հաշվարկված տույժեր:
8) NISSAN ELGRAND 3.5L մակնիշի 36 SQ 335 պետհամարանիշի փոխադրամիջոցի սեփականատեր, որի համար գոյացել է` գույքահարկի պարտավորություն 87 165 /ութսունյոթ հազար հարյուր վաթսունհինգ/ ՀՀ դրամ, որից 67 497 /վաթսունյոթ հազար չորս հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամը` 2020թ. ապառքի գումար և 19 668 /տասնինը հազար վեց հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամը` 2020թ. ապառքը ժամանակին չվճարելու դիմաց հաշվարկված տույժեր:
9) TOYOTA ALPHARD 2.4 մակնիշի 9813CD պետհամարանիշի փոխադրամիջոցի սեփականատեր, որի համար գոյացել է` գույքահարկի պարտավորություն 15 261 /տասնհինգ հազար երկու հարյուր վաթսունմեկ/ ՀՀ դրամ, որից 11 812 /տասնմեկ հազար ութ հարյուր տասներկու/ ՀՀ դրամը` 2020թ. ապառքի գումար և 3 449 /երեք հազար չորս հարյուր քառասունինը/ ՀՀ դրամը` 2020թ. ապառքը ժամանակին չվճարելու դիմաց հաշվարկված տույժեր:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
ՀՀ հարկային օրենսգրքի /այսուհետ Օրենսգիրք/ 6-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են` տեղական հարկեր, որոնց տեսակներն են`անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկը:
Օրենսգրքի 224-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար ՀՀ հարկային օրենսգրքի 45-րդ գլխով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք…
Օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը` հողամասերը և (կամ) դրանց բարելավումները (հողամասերում կառուցված ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները կամ կառույցները…
Օրենսգրքի 226-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմիններ իրականացնում են հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի հաշվառումը` Կառավարության սահմանած կարգով անշարժ գույքի հարկի վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքումը), վճարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև հարկային վարչարարությունը:
Օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի տարեկան գումարները անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը:
Օրենսգրքի 239-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:
Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Հաշվառման (գրանցման) վայրի բացակայության դեպքում ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի` սույն մասում նշված գումարները վճարում են իրենց հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա փոխադրամիջոցների գույքահարկի` սույն հոդվածում նշված գումարները վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցները տվյալ հարկային տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:
Օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն՝ հարկային իրավախախտում է համարվում հարկ վճարողի կամ հարկային գործակալի հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված է հարկային պատասխանատվություն:
Հարկային պատասխանատվությունը իրավական պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որն ուղղված է պետության ֆինանսական կայունության և ֆինանսական շահերի ապահովմանը՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի լրիվ ծավալով հատուցման, հարկային իրավախախտում կատարած հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ պարտավորություն սահմանելու, ինչպես նաև նրան հարկային պարտավորության անհապաղ կատարումը պարտադրելու և հետագա հարկային իրավախախտումները կանխարգելելու միջոցով:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վերը նշված օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` գույքահարկ վճարողներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույք։
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սույն oրենքի իմաuտով գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում շենքերը, շինությունները, փոխադրամիջոցները։
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում, տվյալ դեպքում Վաղարշապատ համայնքի բյուջե, մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է`
1) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է` հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար` գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի համայնքի բյուջե: Փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե: Նշված հաշվառման (գրանցման) բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:
Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 224-րդ-227-րդ, 236-րդ, 239-րդ-241-րդ, 251-րդ 397-րդ, 400-րդ և 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-4-րդ, 13-րդ և 17-րդ հոդվածներով, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-2-րդ և 16-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Վահե Աշոտի Գաբրիելյանից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 1 613 642 /մեկ միլիոն վեց հարյուր տասներեք հազար վեց հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ չվճարված հարկային պարտավորության գումար:
2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Վաղարշապատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`