ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի 14.03.2024թ. թիվ 311 գրություն՝ Սամվել Աշոտի Մարտիրոսյանին բանավոր դիտողություն տալու մասին
21.03.2024
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներով ՀՀ ոստիկանություն Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի կողմից ստացված նյութերի հիման վրա Վաղարշապատի համայնքապետարանում ուսումնասիրված գործերի արդյունքում, ինչպես նաև հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը, պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքը, այն է` Սլավիկ Հայրապետի Վարդանյանի կողմից իրավախախտման հետևանքը կամավոր վերացնելը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի կանոնակարգումներով` Ձեզ տրվում է բանավոր դիտողություն:
Դուք նախազգուշացվում եք, որ համայնքի վարչական տարածքում ոչ սահմանված տեղում առևտուր իրականացնել արգելվում է, հակառակ պարագայում կկիրառվեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածով նախատեսված ներգործության միջոցներ:
Անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք
զանգահարել՝ հետևյալ հեռախոսահամարով
(0231)5-36-63(ներքին համարը 650):
Հասցե` Վաղարշապատ համայնք ք.Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոցի 0
Հեռ..` +374 (231) 53663
Վեբ կայք` https://ejmiatsin.am/
Էլ. փոստ`