Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալի 27.03.2024թ. որոշում թիվ 386Ա ՝ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՍԲ.Մ.ՄԱՇՏՈՑ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 110/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ ՎՐԱ ԱՊՕՐԻՆԻ՝ ԱՌԱՆՑ ԻՐԱՎԱՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մաս, 59-րդ հոդված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդված

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՍԲ.Մ.ՄԱՇՏՈՑ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 110/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ ՎՐԱ ԱՊՕՐԻՆԻ՝ ԱՌԱՆՑ ԻՐԱՎԱՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ
ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 11-րդ և 13.1-րդ հոդվածներով, Վաղարշապատ համայնքի ավագանու 28.04.2023թ-ի թիվ 33-Ն և 28.12.2022թ.-ի թիվ 165-Ն որոշումներով, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած թիվ ՎԴ/7566/05/23 վարչական գործով կայացված վճռով հաստատված փաստը՝ ՀՀ ք. Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոցի 110/1 հասցեում գտնվող շենքի վրա «ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ» ՍՊ ընկերության կողմից արտաքին գովազդային վահանակ տեղադրված չլինելու վերաբերյալ (տե՛ս ՀՀ վարչական դատարանի ՎԴ/7566/05/23 վարչական գործով 01.02.2024 թվականին կայացրած Վճիռի 7-րդ էջի 3-րդ և 5-րդ պարբերություններ) և այն, որ չի հայտնաբերվել հիշյալ հասցեում ապօրինի՝ առանց իրավահաստատող փաստաթղթերի տեղադրված արտաքին գովազդային վահանակի տեղադրողը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Ապամոնտաժել Վաղարշապատ համայնքի Էջմիածին համայնքի Սբ.Մ.Մաշտոց փողոցի թիվ 110/1 հասցեում գտնվող շենքի վրա ապօրինի՝ առանց իրավահաստատող փաստաթղթերի տեղադրված արտաքին գովազդային վահանակը:
2.Ապամոնտաժման աշխատանքների կատարումը հանձնարարել Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկին:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ վերադասության կարգով և/կամ ՀՀ վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ,
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`