Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Պարտապան Սամվել Ուզունյանի նկատմամբ ներկայացված նոր պահանջի մասին

14.03.2024

Տիպ` Պարտատերերի նոր պահանջների կամ պահանջների փոփոխությունների մասին
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդված

Թիվ ՍնԴ/1440/04/10 գործով պարտապան Սամվել Ուզունյանի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից ներկայացվել է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մ., Ուշի համայնք, 2-րդ փ., 5-րդ նրբ., տ 4 հասցեի գույքի, իսկ անհնարինության դեպքում դրա շուկայական արժեքի բռնագանձման մասով և 213.400.290,6 ՀՀ դրամի չափով պահանջ, որը դեպոնացված է կառավարչի մոտ, և ցանկացողները կարող են ծանոթանալ՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Պարտատերը միաժամանակ խնդրել է նշված պահանջների քննությունը կասեցնել:
Կառավարիչը, պարտապանը և պարտատերերը կարող են սույն հայտարարության հրապարակման օրվանից յոթօրյա ժամկետում գրավոր առարկություն ներկայացնել դատարան՝ ՀՀ, ք.Երևան, Օտյան 53/2։

Հասցե` Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`