Մրցույթ՝ ՀՀ Սյունիքի մարզի «Նռնաձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
14.03.2017
Հայտարարություն
ՀՀ Սյունիքի մարզի <<Նռնաձորի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են:
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնազն 3 օր առաջ):
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
7. Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերը ընդունվում են 2017թ.-ի մարտի 14-ից մինչև 2017թ.-ի ապրիլի 12-ը ներառյալ, ամեն օր` ժամը 11:00-ից մինչև 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ.-ի ապրիլի 21-ին ժամը 15:30-ին, ՀՀ Սյունիքի մարզի <<Նռնաձորի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում:
Տեղեկությունների համար զանգահարել` (094)105818 հեռախոսահամարով:
Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, գ. Նռնաձոր
Հեռ..` +374 94 105818
Էլ. փոստ`