Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Աղավնաձոր գյուղի Գ. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

10.08.2018

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Վայոց Ձորի մարզի <<Աղավնաձոր գյուղի Գ. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված<<Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության(նշանակման մասին)>>կարգի 6-րդ կետ

ՀՀ Վայոց Ձորի մարզի <<Աղավնաձոր գյուղի Գ. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը ,
7. Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 8-ից մինչև սեպտեմբերի 6-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի Գ. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (094)38-94-03 հեռախոսահամարով:
 

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ ,Արենի համայնք, Աղավնաձոր բնակավայր, 3 փ., 33 շ.

Հեռ..` +374 94-38-94-03