Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ` ՀՀ Սյունիքի մարզի «Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

26.02.2019

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի «Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

ՀՀ Սյունիքի մարզի «Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ի կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը , հայտարարում է բաց մրցույթ տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2) բարձրագույն կրթությունը,
3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6) աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են 2019 թվականի փետրվարի 25-ից մինչև մարտի 26-ը ներառյալ, ժամը 10:00-14:00-ն, Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքում: Հասցե` ք. Մեղրի,Ադելյան 1, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը կանցկացվի ապրիլի 4-ին ժամը 15:00-ին Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքում:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել (0286) 4-32-43 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք.Մեղրի, Ադելյան 1

Հեռ..` +374 286 43243

Էլ. փոստ`