Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ`< ՀՀ Տավուշի մարզի Ոսկեվանի միջնակարգ դպրոց հանրակրթական ուսումնական հաստատություն> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

27.02.2019

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` <ՀՀ Տավուշի մարզի Ոսկեվանի միջնակարգ դպրոց հանրակրթական ուսումնական հաստատություն> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010-թի մարտի 4-ի N319-Ն որոշում

<ՀՀ Տավուշի մարզի Ոսկեվանի միջնակարգ դպրոց հանրակրթական ուսումնական հաստատություն> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. բարձրագույն կրթությունը,
3. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում),
6. աշխատանքային գրքույկի պատճենը,
7. զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ միասին:
Փաստաթղթերն ընդունվում են 2019 թվականի մարտի 6-ից մինչև ապրիլի 4-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն, բացի կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի ապրիլի 15-ին ժամը 15:00-ին, Ոսկեվանի միջնակարգ դպրոցում (գ. Ոսկեվան 1-ին փողոց 4-րդ նրբանցք շենք 15 հասցեում):
Տեղեկությունների համար զանգահարել՝ 094484244 կամ 093703870 հեռախոսահամարներով:

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, գ. Ոսկեվան 1-ին փող., 4-րդ նրբ., շ. 15

Հեռ..` +374 94 484244

Էլ. փոստ`