Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ` ՀՀ ԿԳՆ «Տաշիրի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

06.03.2019

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ ԿԳՆ <Տաշիրի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոց> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N319-Ն որոշում

ՀՀ ԿԳՆ <<Տաշիրի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի առավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր) :
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2019թ. ապրիլի 8-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից մինչև 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Տաշիրի Ա.Խաչատրյանի անվան ավագ դպրոցում:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի ապրիլի 17–ին ժամը 14:00-ին Տաշիրի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոցում:
Հասցե՝ Լոռու մարզ,ք.Տաշիր Սայաթ-Նովա 5:
Տեղեկությունների համար զանգահարել 0254-2-23-69 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Տաշիր, Սայաթ-Նովա5

Հեռ..` +374 254 22369

Էլ. փոստ`