Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ` ՀՀ Սյունիքի մարզի «Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

14.05.2019

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի «Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 4-ի 319-ն որոշում

ՀՀ Սյունիքի մարզի «Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. բարձրագույն կրթությունը
3. ուսումնական հաստատության կառավարման իրավունքը/հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. հաստատության ղեկավարման իրավունքի/հավաստագրի/ պատճենը,
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը/ դրանց առկայության դեպքում/,
6. աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենը պետք է ներկայացնել բնօրինակի հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2019թ. մայիսի 21-ից հունիսի 19-ը ներառյալ,ամեն օր՝ 11:00-ից 14:00-ն, բացի շաբաթ , կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, «Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցե՝ գ. Ներքին Խնձորեսկ, հեռ. 098115903, 095001895:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի հունիսի 28-ին, ժամը 15:00-ին, «Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, բնակավայր Ներքին Խնձորեսկ

Հեռ..` +374 98 115903

Վեբ կայք` https://nkhndzoresk.schoolsite.am/

Էլ. փոստ`