Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ` ՀՀ Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

09.07.2019

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կարավարության 04.03.2010թ. N 319-Նորոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը
2. Բարձրագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր): Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) պատճենը
4. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
5. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 17.07.2019թ.- 15.08.2019թ. ամեն օր ժամը 10:00-ից մինչև 14:00, բացի ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի օգոստոսի 26-ին, ժամը 1200-ին՝ ՀՀ Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Հայկավանի միջնակարգ դպրոց (հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, գ. Հայկավան, 1 փ., 2-րդ նրբ. 7 շ.) կամ Հայկավանի միջնակարգ դպրոցի կառավարման խորհուրդ /հեռ. 077 43 86 93/:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, գ. Հայկավան, 1 փ., 2-րդ նրբ. 7 շ.

Հեռ..` +374 77 43 86 93

Էլ. փոստ`