Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Կոտայքի մարզի «Մեղրաձորի Հ.Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

11.07.2019

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Մեղրաձորի Հ.Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի <<Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգը հաստատելու մասին>> N319-Ն որոշում

ՀՀ Կոտայքի մարզի «Մեղրաձորի Հ.Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2019թ. հուլիսի 12-ից մինչև օգոստոսի 11-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Մեղրաձորի Հ.Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. օգոստոսի 20-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի «Մեղրաձորի Հ.Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:
Հասցե՝ Կոտայքի մարզ, գ. Մեղրաձոր
Հեռ. 093 12 12 44
Էլ. փոստ՝ meghradzor@scools.am
 

Հասցե` Կոտայքի մարզ, գ. Մեղրաձոր 7/11

Հեռ..` +374 93 12 12 44