Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ` ՀՀ Արմավիրի մարզի «Արաքսի Զ.Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

16.07.2019

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի «Արաքսի Զ.Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

ՀՀ Արմավիրի մարզի «Արաքսի Զ.Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր) :
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2019թ. հուլիսի 21-ից օգոստոսի 19-ը ներառյալ, ամեն օր ժամը 1000-ից մինչև 1500-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, «Արաքսի Զ.Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի օգոստոսի 28–ին ժամը 1100-ին «Արաքսի Զ.Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ-ում:
Հասցե՝ Արմավիրի մարզ, գ. Արաքս, Մասիս Խաչունց փող. 21 շենք
Տեղեկությունների համար զանգահարել 093/ 34-04-82 հեռախոսահամարով:






<<Արաքսի Զ.Ավետիսյանի
անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ

Հասցե` Արմավիրի մարզ, գ. Արաքս, Մասիս Խաչունց փող. 21 շենք

Հեռ..` +374 93 34-04-82

Էլ. փոստ`