Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԿԳՄՍՆ «Սիսիանի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի հայտարարություն

23.07.2020

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ ԿԳՄՍՆ «Սիսիանի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319 որոշում

Ղեկավարնելով ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319 որոշմամբ` Ձեզ եմ ներկայացնում տեղեկատվություն ՀՀ ԿԳՄՍՆ «Սիսիանի ավագ դպրոց» ՊՈԱԿ- ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին: Խնդրում եմ հուլիսի 21-ին հայտարարությունը հրապարակել նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում:
Մրցույթ ՀՀ ԿԳՆ«Սիսիանի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ ԿԳՆ«Սիսիանի ավագդպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Դպրոցի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1) Հայաստանի Հանրապետությանքաղաքացիությունը,
2) բարձրագույն կրթություն,
3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը / հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1. դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը / ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6. աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2020թ.օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ, ամենօր` ժամը 10։00-14։00-ը, բացիշ աբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2020թ. սեպտեմբերի 8-ին, ժամը 12:00-ին, Սիսիանի ավագ դպրոցում/հասցեն` ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, փ. Մյասնիկյան 8:
Տեղեկությունների համար զանգահարել 041700077 հեռախոսահամարով:

Խորհրդի նախագահ` Ա. Զաքարյան
 

Հասցե` ք. Սիսիան, Մյասնիկյան 8

Հեռ..` +374 41700077

Էլ. փոստ`