Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ « ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

06.08.2020

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` « ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N319-Ն որոշման հաստատված <<պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին>> կարգի 6-րդ կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ « ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի պաշտոնի համար մրցույթի 1. Մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են` 1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը 2) բարձրագույն կրթությունը 3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր): 2. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1) Դիմում` կազմակերպության խորհրդի նախագահի անունով. 2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը. 3)Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը. 4) Տվյալ կազմակերպության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ). 5) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում). 6) Աշխատանքայինգրքույկիպատճենը: 3. Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին: 4. Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2020թ. սեպտեմբերի 8-ից մինչև 2020թ. հոկտեմբերի 7-ը ներառյալ, ժամը 9.00-ից մինչև 15.00, « ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդին: Հասցեն` ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի շենք: Հեռախոս` 093406504: 5. Մրցույթը տեղի կունենա, 2020թ. հոկտեմբերի16-ին, ժամը 14.00-ին, « ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ակունք գյուղի միջնակարգ դպրոց

Հեռ..` 093406504