Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

21.08.2020

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N319-Ն որոշում

« Երևանի Մ. Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ ՝ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը
2. Բարձրագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը
4. Հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ)
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստա-թուղթ (դրանց առկայության դեպքում)
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2020թ. –ի օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 24-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ը , բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:

Հասցե՝ Ք. Երևան, Սունդուկյան փողոց , 78 շենք, հեռախոս ՝091-48-12-77:
Մրցույթը տեղի կունենա 2020 թ.-ի հոկտեմբերի 5-ին, ժամը՝ 15 00 -ին , Երևանի Մ. Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում:

Հասցե` ՀՀ, ք. Երևան,Սունդուկյան 78

Հեռ..` 37491481277

Վեբ կայք` yerevan148.schoolsite.am

Էլ. փոստ`