Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Կրասարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

08.09.2020

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի «Կրասարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ.-ի 319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Շիրակի մարզի «Կրասարի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը
2. Բարձրագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր): Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) պատճենը
4. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
5. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 30.10.2020թ.- 28.11.2020թ. ամեն օր ժամը 1000-ից մինչև 1500, բացի ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա 2020 թվականի դեկտեմբերի 08-ին, ժամը 1300-ին՝ ՀՀ Շիրակի մարզի «Կրասարի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Կրասարի միջնակարգ դպրոց (հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, Կրասար բնակավայր,) կամ ՀՀ Շիրակի մարզի Կրասարի միջնակարգ դպրոցի կառավարման խորհուրդ /հեռ.041941363,093971363/:

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԿՐԱՍԱՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ Կրասարի միջնակարգ դպրոց 1 փողոց16/1 շենք

Հեռ..` 093 9713 63 041 9413 63

Էլ. փոստ`