Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի զբաղեցնելու համար

08.09.2020

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար

«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. Բարձրագույն կրթությունը,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

1. Դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ/,
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/,
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2020թ. սեպտեմբերի 12-ից մինչև 2020թ. հոկտեմբերի 12-ը ներառյալ, ամեն օր, ժամը՝ 10:00-ից մինչև 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից՝ դպրոցում:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2020թ. հոկտեմբերի 21-ին` ժամը 13:00-ին, «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքում:
Հասցեն` ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սարուխան համայնք, էլ. հասցե` sarukhan2@schools.am
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 0264-6-00-17, 077-79-62-96 հեռախոսահամարներով:

«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի
Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N2 միջնակարգ դպրոց»
պետական ոչ առևտրային կազմակերպության
կառավարման խորհուրդ

Հասցե` Գեղարքունիքի մարզ, գյուղ Սարուխան, Հ. Աբրահամյան 121

Հեռ..` 077796296

Էլ. փոստ`