Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

24.12.2020

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

<<ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են 1. ՀՀ քաղաքացիություն 2. Բարձրագույն կրթություն 3.ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր): Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1. դիմում`հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով, 2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը, 3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը, 4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/, 5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/, 6 .աշխատանքային գրքույկի պատճենը: Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերը ներկայացնել 2021թ. հունվարի 4-ից մինչև 2021թ փետրվարի 2-ը ներառյալ, ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 15.00 ,, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց,, ՊՈԱԿ –ի կառավարման խուրհրդին: Հասցեն` ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի շենք: Մրցույթը տեղի կունենա 2021թ. փետրվարի 10-ին, ժամը 14.00-ին, ,,ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոց,, ՊՈԱԿ -ում: Հեռ.՝ 093-40-65-04:

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղ

Հեռ..` +374 93-40-65-04