Մրցույթ` «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
15.01.2021
«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Փորձարարական-հետազոտական միավորում կրթահամալիրի տնօրենի թեկնածուին ներկայացվող պահանջները.
• ՀՀ քաղաքացիություն,
• բարձրագույն կրթություն,
• գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ,
• վերջին 3 տարվա ընթացքում կրթության կազմակերպման և մանկավարժական խնդիրների մասին հրապարակումներ,
• կրթահամալիրում իրականացվող պետական այլընտրանքային՝ կրթահամալիրի մանկավարժական աշխատողների կողմից մշակվող, ներդրվող, տարածվող հեղինակային մանկավարժության ծրագրերի, կրթահամալիրի զարգացման ծրագրերի հիմնադրույթների իմացություն:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը.
• դիմում կրթահամալիրի խորհրդի նախագահի անունով,
• ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
• բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
• ինքնակենսագրություն,
• հրապարակումների ցանկը, գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրա առկայության դեպքում):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2021 թ. հունվարի 13-ից մինչև 2021 թ․ փետրվարի 12-ը ներառյալ, ամեն օր` բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2021 թ. փետրվարի 23-ին, ժամը 16:00-ին, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Րաֆֆու 57, հեռ.՝ 010-74-72-46: