Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի «Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

02.07.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Վայոց Ձոր մարզի Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության(նշանակման մասին)» կարգի 6-րդ կետ

Մրցույթի հայտարարություն

Վայոց Ձոր մարզի Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ

տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ Վայոց Ձոր մարզի Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոց

կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցում

2021 թվականի հուլիսի 30 -ից մինչև օգոստոսի 20 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10 -ից մինչև ժամը 15 -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 2 -ին՝ ժամը 12 - ին,

Վայոց Ձոր մարզի Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցում , ք, Ջերմուկ, գ. Կեչուտ 8փ/ 9շ


Տեղեկությունների համար դիմել 093999213 hakobsamsonyan@mail.ru

 

 

Հասցե` ք, Ջերմուկ, գ. Կեչուտ 8փ/ 9շ

Հեռ..` 093999213

Վեբ կայք` hakobsamsonyan@mail.ru