Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ «Երևանի Տ.Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

13.10.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի Տ.Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

«Երևանի Տ.Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններ են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
2. Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1) դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2) ՀՀ քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3) հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը) (այդ թվում` էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյաալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում խորհրդի մյուս անդամներին,
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2021 թ. հոկտեմբերի 13-ից մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ, ամեն օր` ժամը 9:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից, Տ.Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2021 թ. նոյեմբերի 16-ին` ժամը 16:00-ին, «Երևանի Տ.Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցեն ք.Երևան, Մաշտոցի 5/2:
Տեղեկությունների համար զանգահարել 010535641, 091563066 հեռախոսահամարներով, էլ.փոստ school42@rambler.ru
 

Հասցե` ք. Երևան, Մաշտոցի 5/2

Հեռ..` 010535641

Վեբ կայք` school-42.am

Էլ. փոստ`