Մրցույթ Վայոց Ձոր մարզի Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
15.10.2021
Մրցույթի հայտարարություն
Վայոց Ձոր մարզի Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ Վայոց Ձոր մարզի Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոց
կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցոում
2021 թվականի հոկտեմբերի 14 -ից մինչև նոյեմբերի 3 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10 -ից մինչև ժամը 15 -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 17 -ին՝ ժամը 12 - ին,
Վայոց Ձոր մարզի Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցում , ք, Ջերմուկ, գ. Կեչուտ 8փ/ 9շ
Տեղեկությունների համար դիմել 093999213 hakobsamsonyan@maiլ.ru
Հասցե` ք, Ջերմուկ, գ. Կեչուտ 8փ/ 9շ
Հեռ..` 093999213
Էլ. փոստ`