Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Քասախի Ռ.Գևորգյանի անվան N1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

18.10.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Քասախի Ռ.Գևորգյանի անվան N1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Քասախի Ռ.Գևորգյանի անվան N1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Քասախի Ռ.Գևորգյանի անվան N1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում
2021 թվականի հոկտեմբերի 18 -ից մինչև նոյեմբերի 5 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9°° -ից մինչև ժամը 15°° -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 13³°-ին, Քասախի Ռ.Գևորգյանի անվան N1 միջնակարգ դպրոցում, հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, գ. Քասախ, Ս.Ջալալյան 1:

Տեղեկությունների համար դիմել,
հեռախոսահամար՝ 077 51 06 43,098 93 00 51, sonazak2177@gmail.com, lusine-vvv@mail.ru
(խորհրդի կողմից լիազորված անդամի հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն):

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, գ. Քասախ, Ս.Ջալալյան 1

Հեռ..` 095 21 09 77, 077 51 06 43, 098 93 00 51

Էլ. փոստ`