Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն «Երևանի Ջ.Աբրահամյանի անվան հ.111 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու մասին

19.10.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի Ջ.Աբրահամյանի անվան հ.111 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ.մարտի 4-ի № 319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարության 2010թ.մարտի 4-ի № 319-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերիհամաձայն՝ ՀՀ Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի Ջ.Աբրահամյանի անվան հ.111 հիմնականդպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մա նակցելու պարտադիր պայմաններն են՝
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1.դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3.հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը (բնօրինակի հետ),
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5.ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի Ջ.Աբրահամյանի անվան հ.111 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2021թ. հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 8-ը ներառյալ, ամենօր ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային տոնական և հիշատակի օրերից: Մրցույթը տեղի կունենա 2021թ. նոյեմբերի 22-ին ժամը 14:00-ին, «Երևանի Ջ.Աբրահամյանի անվան հ.111 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում:
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան,Լուկաշինի փողոց, հ 6
Տեղեկությունների համար դիմել դպրոցի կառավարման խորհուրդ
հեռախոս -010-35-31-83, 094-80-95-80, էլեկտրոնային փոստ dprots-111@mail.ru,
school111@schools.am

Հասցե` ՀՀ, ք. Երևան,Լուկաշինի փողոց, հ 6

Հեռ..` 010-35-31-83

Էլ. փոստ`