Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Երևանի հ. 108 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

19.10.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «Երևանի հ. 108 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի հ. 108 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝ 1. ՀՀ քաղաքացիությունը, 2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝ 1. դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով, 2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ), 3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը (բնօրինակի հետ), 4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով, 5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի հ. 108 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2021 թ. Հոկտեմբերի 19 -ից մինչև նոյեմբերի 8-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային տոնական և հիշատակի օրերից: Մրցույթը տեղի կունենա 2021 թ.նոյեմբերի 22-ին ժամը 12:00-ին, «Երևանի հ. 108 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:
Հասցեն' ՀՀ, ք. Երևան, Սիլիկյան թաղամաս, 10 փ.:
Տեղեկությունների համար դիմել դպրոցի կառավարման խորհուրդ հեռախոս 010336100
Էլեկտրոնային փոստ՝ school108@schools.am

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Սիլիկյան թաղամաս, 10 փ

Հեռ..` 010336100

Էլ. փոստ`