Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ « ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՄՐԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ » ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

21.01.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` « ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՄՐԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ » ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված<<Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության(նշանակման մասին)>>կարգի 6-րդ կետ

Մրցույթի հայտարարություն
« ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՄՐԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ » ՊՈԱԿ-ի
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված /փոփոխություն՝ 27 օգոստոսի 2021 թվականի N 1380-Ն /պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի համաձայն ՝
« ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՄՐԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ » ՊՈԱԿ-ի
կառավարման միացյալ խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են « ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՄՐԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ » ՊՈԱԿ-ում 2022 թվականի հունվարի 24-ից մինչև փետրվարի 14 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000 -ից մինչև ժամը 1600 -ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 28 -ին՝ ժամը 1500-ին,
« ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՄՐԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ » ՊՈԱԿ -ում,
հասցե` Վայոց ձորի մարզ, գ. Կարմրաշեն , 2-րդ փ., շ. 2

Տեղեկությունների համար դիմել կառավարման խորհուրդը Հեռ.` 098-747987
Էլ . փոստ` karmrashenvdzor@schools.am
Վեբ կայք` karmrashen.schoolsite.am

 

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, Վայք համայնք, բն. Կարմրաշեն 2 փող. շենք 2:

Հեռ..` .` 098-747987

Վեբ կայք` karmrashen.schoolsite.am

Էլ. փոստ`